Youtube վիդեոհոսթինգում գործարկվում է կարճ տեսանյութերի ստեղծման նոր հարթակ։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։ Նոր ծառայությունը, որը կդառնա հանրահայտ TikTok բջջային հավելվածի կրկնօրինակը, անվանվել է Shorts։
Նոր ծառայությունը նախատեսված է կարճ տեսանյութերի սիրահար օգտատերերի համար, ովքեր դրանք համալրում են երաժշտությամբ ու զանազան էֆեկտներով և հրամցնում վիրտուալ հանրությանը։
Shorts-ի բետա-թեստավորումը մեկնարկում է Հնդկաստանում, որտեղ ավելի վաղ որոշվել էր արգելափակել չինական 59 բջջային հավելված, այդ թվում՝ TikTok-ը։