Նորություններ

Վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքները ընթացքի մեջ են

Վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքները ընթացքի մեջ են

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն   այցելել է Արարատի մարզ՝ վերամշակող ընկերություններում խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման ընթացքին հետևելու նպատակով: Փոխնախարարին ուղեկցել էն ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսուչներ և Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Այցի շրջանակում փոխնախարարը «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի մթերման կետում հետևել է մթերումների գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ: Շրջայցի ընթացքում հատկապես կարևորվել է գյուղացիներից մթերվող խաղողի ընդունման, կշռման և որակի վերահսկման արդյունավետ կազմակերպումը։

 Գործարանի մասնաճյուղի տնօրեն Վարուժան Առաքելյանը տեղեկացրել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարանում» այս տարի նախորդ տարիների համեմատ ավելի շատ խաղող է նախատեսվում մթերել: 

Այնուհետև Արման Խոջոյանն այցելել է Երասխի գինու գործարանի Արալեզի մասնաճյուղ, որտեղ մթերման շրջանի ընթացքում կանխատեսվում է մթերել շուրջ 3,5-4 տոննա խաղող։ Այստեղ դեռևս ոչ մի բողոք չի եղել կապված խաղողի կշռման կամ շաքարայնության չափման հետ։

Նախարարության աշխատակիցները տեղում զրուցել են խաղողագործների հետ, լսել նրանց մտահոգություններն ու խնդիրները։

Այցելելության հաջորդ կետում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում նույնպես մթերման աշխատանքներն իրենց բնականոն ընթացքի մեջ են։

Ամփոփելով այցի արդյունքները՝ Արման Խոջոյանը նշել է, որ ստուգայցերը վերամշակող կազմակերպություններ շարունակական են լինելու, ավելի ակտիվ շրջանում մթերման կետերին կցվելու են մասնագետներ, որոնք մթերման շրջանում յուրաքանչյուր օր կվերահսկեն խաղողի գնումների գործընթացը․ «Մթերման կետեր մեր ստուգայցերի միջոցով նպատակ ունենք տեղում ծանոթանալ խաղողի մթերման գործընթացին և հավաստիանալ՝ արդյո՞ք կատարվել է կշեռքների ստուգաչափում, նաև իրականացնել փաստաթղթերի նկատմամբ վերահսկողություն, ինչը հնարավորություն կտա ոչ տեխնոլոգիական փուլը դարձնել վերահսկելի», - նշել է փոխնախարարը։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →