Բանկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ուսանողական վարկեր՝ բարելավված պայմաններով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին ձևակերպել ուսանողական վարկեր բարելավված պայմաններով՝ «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ ՓԲԸ-ի վերաֆինանսավորմամբ պետական ծրագրի շրջանակներում: Այժմ, վարկի առավելագույն գումարն ուսման ամբողջ ընթացքի համար կազմում է 4 մլն. ՀՀ դրամ՝  նախկինում սահմանված  2.8 մլն. ՀՀ դրամի փոխարեն: Ուսման առավելագույն ժամկետը, որի վճարման նպատակով տրամադրվում է վարկը, սահմանվել է 5 տարի՝ նախկինում գործող 4-ի փոխարեն: Ինչպես նաև, վարկ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ ուսանողի ծնողների կամ խնամակալների երաշխավորությունը. կարելի է ներկայացնել ցանկացած այլ անձի:

Պետական ծրագիրն ուղղված է երկրում բարձրագույն կրթության հասանելիության ավելացմանը, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար սոցիալական կարևորություն ունեցող խնդիրներից մեկն է: Ծրագրից կարող են օգտվել վճարովի հիմունքներով կրթություն ստացող պետական ​​և պետական ​​հավատարմագրություն ունեցող ուսումնական հաստատություններում բակալավրիատի, մագիստրատուրայի ​​և կլինիկական օրդինատուրայի ուսանողները: Վարկը տրամադրվում է 50 000-ից մինչև 800 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ 1 ուսումնական տարվա վարձը վճարելու նպատակով (վարկի առավելագույն գումարը ուսման ամբողջ ժամանակահատվածի համար սահմանվում է  4 մլն. ՀՀ դրամ), տարեկան 6% կամ 7% տոկոսադրույքով՝ կախված ուսանողի առաջադիմությունից,  3 ամսից մինչև 10 տարի մարման ժամկետով:

Ուսանողական վարկ կարող են ձևակերպել 16-ից 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները: Վարկավորման բարելավված պայմանների համաձայն՝ վարկի երաշխավոր կարող է դառնալ վարկառուի կողմից ընտրված ցանկացած անձ. ծնողներից կամ խնամակալներից մեկի երաշխավորության առկայության պահանջն այլևս չի գործում:

Ծրագրի կարևոր առավելությունը նաև այն է, որ վարկի ձևակերպման ընթացքում երաշխավորի եկամուտների առկայության փաստը բավական է, իսկ դրանց բացակայության դեպքում, հնարավոր է ներգրավել համավարկառու: Ուսանողական վարկ կարելի է ձևակերպել ուսման ցանկացած ժամանակահատվածի վարձի վճարման նպատակով: Միջոցները տրամադրվում են փուլերով՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար տրամադրվում է 1 մասնաբաժին: Բացի այդ, նոր պայմանների համաձայն, փուլերի/տրանշերի առավելագույն քանակն ավելացել է՝ 4-ից դառնալով 5. յուրաքանչյուր փուլի գումարը հասցնելով մինչև 800,000 ՀՀ դրամի՝ նախկինում սահմանված 700,000 ՀՀ դրամի փոխարեն:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկի տրամադրման գործընթացը տևում է ընդամենը 1 աշխատանքային օր՝ վարկային պայմանագրի կնքման պահից: Միջոցները նույն օրը փոխանցվում են ուսումնական հաստատության բանկային հաշվեհամարին՝ առանց հաճախորդի մասնակցության անհրաժեշտության:

Ծրագրի ևս մեկ առավելությունը վարկի մարման եղանակն է: Վարկառուն հնարավորություն ունի ընտրելու մարման եղանակն, ըստ որի՝ ուսման ընթացում անհրաժեշտ կլինի մարել միայն վարկի տոկոսագումարները, իսկ հիմնական գումարը վճարել ուսման ավարտից հետո: Վարկի համար միջնորդավճարներ նախատեսված չեն:

*Վարկը տրամադրվում է տարեկան 9% տոկոսադրույքովորից 2%-ը կամ 3%-ըկախված ուսանողիառաջադիմությունիցսուբսիդավորվում է պետության կողմից:

Հիշեցնենքոր ստեղծված Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի բնակչությանը աջակցելունպատակով ՀՀ Կառավարության կողմից մշակված 14-րդ միջոցառման շրջանակներումհաճախորդներըկարող են ստանալ ուսանողական վարկ և օգտվել հատուկ լրացուցիչ արտոնություններիցմինչև 2020թիվերջ վարկը կսպասարկվի տարեկան 0% կամ 4% տոկոսադրույքով՝ կախված ուսանողիառաջադիմությունից:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է  6.17%-7.33%:

ՀՀ Կառավարության 14-րդ միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀՀԿառավարության պաշտոնական կայքում։

Ուսանողական վարկի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →