Բանկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրին

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրին

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց իր համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակներում:

Պետական ծրագիրը, որին միացավ ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր մեջ ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն․ՀՀ դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։

Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք հիփոթեքային վարկ են ձևակերպում ՀՀ մարզերում գույքի ձեռբերման նպատակով։ Միջոցներն ուղղվելու են հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 2.6 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից)։

Երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի ստանալ կանխավճարի ապահովագրության պայմանով հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցման գումարը նախատեսված է մինչև 180 հազ. ՀՀ դրամի չափով:  

Աջակցության երրորդ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ: Երեխայի ծննդյան դեպքում պետությունը պատրաստ է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկի սպասարկման պատմությունը համապատասխանում է պետական ​​ծրագրի պահանջներին: Հաշվի առնելով սուբսիդավորման բոլոր բաղկացուցիչները՝ աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 4 մլն. ՀՀ դրամ (կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից):

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային շուկայի ակտիվ մասնակից է: Հիփոթեքային վարկերը ձևակերպվում են Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում: Իսկ Երևանում վարկառուները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի  Հիփոթեքային կենտրոնի ծառայություններից, որն իր ձևաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում` http://www.mlsa.am/?p=25648. :

Հիփոթեքային վարկավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Դիտել ամբողջը →

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

Դիտել ամբողջը →

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →