Բանկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ակցիա և առաջարկում հաճախորդներին գնել վճարային մատանիներ իջեցված արժեքով, ընդամենը` 75.000 ՀՀ դրամով, նախկին` 125.000 ՀՀ դրամի փոխարեն: Ակցիան գործում է սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի վերջ:

Նաև առկա են վճարային մատանիների նոր տեսակներ. անփայլ և փայլուն կերամիկա՝ հարթ մակերեսով կամ եռանկյունաձև տաշվածքով, ցանկացած ճաշակի համար՝ գույների մեծ ընտրությամբ՝ սև, սպիտակ, կապույտ և վարդագույն:

Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների զարգացման մեջ և եզակի կրիչ՝ ստեղծված տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:

Վճարային մատանին ապահովում է պլաստիկ քարտի բոլոր գործառույթները, այսինքն՝ այն  կարելի է ակտիվորեն օգտագործել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումներ կատարելիս, բանկոմատներից և POS-տերմինալներից միջոցներ կանխիկացնելիս՝ բոլոր  անհպում քարտեր ընդունող սարքերի միջոցով:

Վճարային մատանին ոչ միայն ժամանակակից, այլ նաև հարմարավետ կրիչ է, պարզապես անհրաժեշտ է մատանին մոտեցնել տերմինալին և վճարումը կիրականացվի ակնթարթորեն: Մատանին աշխատում է առանց մարտկոց, ջրակայուն և ջերմակայուն է:

Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է կատարել առանց PIN կոդի մուտքագրման:

Վճարային մատանին տրամադրվում է Visa Gold կամ Visa Platinum քարտի հետ միասին՝ առցանց գործարքներ կատարելու նպատակով:

Նշենք, որ մատանին կարելի է կցել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող պրեմիում քարտերին:

Վճարային մատանու գործողության ժամկետը 5 տարի է:

Նորաձև ու օրիգինալ մատանին, բացի ֆինանսական գործիք լինելուց, կարող է լինել նաև  հետաքրքիր նվեր՝ Ձեզ հարազատ մարդկանց համար:

Մատանին տրամադրվում է գեղեցիկ նվեր-տուփով:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում կամ առցանց՝ https://www.vtb.am/am/online-request/#privType-13հղումով:

Վճարային մատանիների և Բանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/card-view/vcharayin-matani-mastercard  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →