Ոսկին թեթեւակի թանկանում է՝ մնալով մեկ ունցիայի դիմաց 1900 դոլարից ցածր մակարդակում, շուկաները շարունակում են հետեւել ԱՄՆ տնտեսության խթանման եւ նախագահական ընտրությունների շուրջ իրավիճակին՝ վկայում են առեւտրի տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,11 տոկոսով կամ 2,05 դոլարով եւ կազմել է տրոյական ունցիայի դիմաց 1892,85 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,5 տոկոսով եւ կազմել մեկ ունցիայի դիմաց 24,015 դոլար:
Ոսկու գինը թեթեւակի փոփոխվում է առավոտյան սակարկությունների ժամանակ, շուկաները շարունակում են հետեւել ԱՄՆ-ից նորություններին, որտեղ նախընտրական քարոզարշավ է ընթանում: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 3-ին:
Ընդ որում, շուկաները գնահատում են ԱՄՆ տնտեսության խթանման հարցով հեռանկարները: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչեւ ընտրությունները դադարեցնում է դեմոկրատների հետ խթանման մասին բանակցությունները աջակցության ծավալի հարցով տարաձայնությունների պատճառով: Շուկաները կանխատեսում են, որ խթանումը կարող է հավանություն ստանա ընտրություններից հետո: