Եթե Դուք որոշել եք կուտակել գումար, ապա կայացրել եք ճիշտ որոշում: Մի օր Ձեզ կարող են ազատել աշխատանքից, կամ Դուք կարող եք որոշել, որ եկել է աշխատանքը փոխելու ժամանակը և ինքներդ ազատման դիմում ներկայացնեք: Լավ աշխատանք գտնելը միշտ պահանջում է ժամանակ, դա կարող է լինել 3 ամիս, 6 ամիս անգամ 1 տարի: Որքա՞ն գումար է պետք կուտակել այդ «սև», առանց եկամուտ ժամանակահատվածի ընթացքում սովորական ապրելակերպով ապրելու և պարտքերը չավելացնելու համար:
Օգտվելով մեր հաշվիչից՝ կարող եք մուտք անել Ձեր ամսական ծախսերը, այս պահին առկա եկամուտը և իմանալ, որքան ժամանակ է Ձեզ պետք անհրաժեշտ գումարը կուտակելու համար:
Եթե արդեն սկսել եք կուտակել, կամ ունեք կուտակած գումար, կիսվեք Ձեր փորձով՝ իչնպե՞ս եք սկսել կուտակել, որտե՞ղ եք ներդրել Ձեր կուտակած գումարը, ի՞նչ արժույթով: