Նորություններ

Viber-ի վերջին թարմացումներն օգտատերերի և բրենդների համար

Viber-ի վերջին թարմացումներն օգտատերերի և բրենդների համար

Viber մեսենջերը մի շարք թարմացումներ է ներկայացրել օգտատերերի և բիզնեսի համար: Այժմ հնարավոր է ավելի արդյունավետ վերլուծել թիրախային լսարանը, իսկ օգտատերերը խմբային տեսազանգերով կարող են շփվել ավելի մեծ թվով մասնակիցների հետ: Հավելվածն այժմ ներառում է մի շարք գործառույթներ, որոնք ներկայացված են ստորև։ 

Լսարանի վիճակագրություն: Որքան շատ տեղեկատվություն ունեն ադմինիստրատորները թիրախային լսարանի և բովանդակության փոխազդեցության մասին, այնքան ավելի հեշտ է պատրաստել ավելի հետաքրքիր և օգտակար կոնտենտ: Վիճակագրության վերլուծության նորացված գործիքների միջոցով ադմինիստրատորները կկարողանան օգտագործել հասկանալի աղյուսակներ և գծապատկերներ՝ հետևելով օգտատերերի ներգրավվածության աստիճանին՝ եզակի դիտումներին, քլիքներին և հաղորդագրությունների քանակին:

Android սարքերում վիճակագրությունը հասանելի է «Տեղեկատվություն համայնքի մասին» անվան ներքո: IOS-ում կարող եք անցնել ցանկալի բաժինը՝ սեղմելով համայնքի անվան վրա։ 

Վիճակագրությունը հասանելի է միայն այն համայնքների ադմինիստրատորներին, որոնց կարելի է գտնել մեսենջերի ներքին որոնման արդյունքում:

Ծածկանուններ ադմինիստրատորների համար: Նախկինում Viber-ի օգտատերերը համայնքի հաղորդագրությունների վերևում տեսնում էին ադմինիստրատորների և սուպեր-ադմինիստրատորների գրանցված անունները: Նույնը վերաբերում էր ավատարներին. համայնքների հիմնական պատկերները ցուցադրվում էին միայն նրանց նկարագրություններում: Բոլոր հաղորդագրությունները ադմինիստրատորները տեղադրում էին իրենց անունից: Որևէ հրատարակության կամ ընկերության անունից հրապարակումներ տեղադրելու համար հարկավոր էր փոխել անձնական հաշվի կարգավորումները: Այլևս դրա կարիքը չկա. համայնքների ադմինիստրատորներն ու սուպեր-ադմինիստրատորները կարող են ընտրել ցանկացած անուն և լուսանկար, որը կտեսնեն համայնքի մյուս անդամները:Խմբային տեսազանգեր 30 հոգու համար: Viber-ի ամենապահանջված գործառույթներից մեկը խմբային տեսազանգն է: COVID-19 համաճարակից հետո օգտատերերն սկսեցին օգտագործել խմբային տեսազանգերը շատ ավելի հաճախ, և, հետևաբար, մեսենջերը որոշեց ընդլայնել խմբային տեսազանգերի հավանական մասնակիցների քանակը՝ նախ դարձնելով 20, ապա՝ 30 օգտատեր միաժամանակ: Այս գործառույթն այժմ հասանելի է դարձել ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում: Մասնակիցների այս թիվը հարմար է աշխատանքային զանգեր կատարելու համար, ինչպես նաև համապատասխանում է դասարանի միջին մեծությանը, ուստի կատարյալ արդյունավետ է տարբեր կրթական նպատակների համար (ներառյալ դասերը դպրոցներում, համալսարաններում և տարբեր խմբակներում):


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Դիտել ամբողջը →

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

Դիտել ամբողջը →

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →