Նորություններ

«Էրդողանի ռազմական արկածախնդրությունները թանկ են արժենում տնտեսության համար. լիրայի վերականգնման շանսերն այժմ հավասար են զրոյի». FBS Inc-ի վերլուծաբան

«Էրդողանի ռազմական արկածախնդրությունները թանկ են արժենում տնտեսության համար. լիրայի վերականգնման շանսերն այժմ հավասար են զրոյի». FBS Inc-ի վերլուծաբան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Օսմանյան կայսրության հաղթական օրերը վերադարձնելու փորձերը վատ են անդրադառնում ազգային արժույթի վրա և շարունակում են արժեզրկել լիրան, հայտնում է FBS Inc արժութային բրոքերի ֆինանսական շուկայի վերլուծաբան Գասպար Մարկոսյանը:

Մարկոսյանի խոսքով՝ թուրքական լիրան, որի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ անցած շաբաթ հասել է ռեկորդային ցածր մակարդակի, հավանաբար, մինչև տարեվերջ կհասնի 8 դոլարի՝ պայմանավորված ամբողջ տարածաշրջանը գրավելու Էրդողանի փորձերով։

«Թեև Էրդողանի «Թուրքիան կրկին զորեղ դարձնելու» ջանքերը կարող են ստանալ երկրի բնակչության ավելի աղքատ խավերի աջակցությունը, այնուամենայնիվ, ռազմական արկածախնդրությունները թանկ են արժենում, ֆինանսական բեռ են ստեղծում լիրայի համար և Թուրքիան դարձնում աղքատ, փակ ազգ»,- ասել է Մարկոսյանը:

Վերլուծաբանը հավելել է, որ, Սիրիա զորք ուղարկելով և Թուրքիային ներքաշելով Լիբիայում քաղաքացիական պատերազմի և Հունաստանի հետ տարածքային վեճի մեջ, Էրդողանը Թուրքիային ներքաշել է ևս մեկ հակամարտության մեջ, այս անգամ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Լիրան շարունակելու է արժեզրկվել, Էրդողանը դա երաշխավորում է։ Նույնիսկ եթե նա հրաշքով գիտակցի, թե որքան խորն է Թուրքիային ներքաշել շրջապատող հակամարտությունների ճահիճների մեջ, թուրքական տնտեսությանն արդեն երկարաժամկետ վնաս է հասցվել, և դա ավելի է խորանալու»,-ասել է նա՝ հավելելով, որ «թուրքական լիրայի վերականգնման շանսերն այժմ հավասար են զրոյի»։

 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →