Նորություններ

Թուրքական լիրան «փլուզման» եզրին է

Թուրքական լիրան «փլուզման» եզրին է

Թուրքական լիրան անկում է գրանցել՝ հասնելով պատմական ցածր մակարդակի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ֆոնին: Երևանի ժամանակով ժամը 14:20-ի դրությամբ մեկ դոլարը վաճառվում էր 7,79 լիրայով: Հակամարտության սրումն ամբողջությամբ զրոյացրեց Թուրքիայի կենտրոնական բանկի ջանքերը, որոնք անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել էր տոկոսադրույքը, ընդ որում՝ 8,25-ից անմիջապես դարձնելով 10,25 տոկոս: Այսպիսով, ԿԲ-ն փորձել էր փրկել փլուզման եզրին գտնվող թուրքական արժույթը։ 

Օգոստոսի սկզբին մայիսին լիրան թարմացրեց պատմական մինիմումը և դրանից հետո այն հիմնականում շարունակում էր թուլանալ: Սեպտեմբերի կեսերից անկման տեմպերն արագացել էին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում էր իջեցնել տոկոսադրույքը՝ համարելով, որ նման քաղաքականությունը կվերագործարկի տնտեսությունը: Լիրայի փոխարժեքը պահպանելու համար նա պահանջել էր վաճառել արտարժույթի պահուստային ֆոնդը: Սակայն, որպես արդյունք, տարեսկզբից Թուրքիայի արժութային ակտիվները 74 միլիարդ դոլարից նվազել են մինչև 45 միլիարդ դոլար: Ըստ Moody’s-ի գնահատականների՝ 44 միլիարդը առեւտրային բանկերի պահուստներն են, ինչը նշանակում է, որ երկրին գրեթե փող չի մնացել: Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 100 միլիարդ դոլարի, իսկ Թուրքիայի կենտրոնական բանկի պարտքը փոխանակման  գործարքներով՝ 50 միլիարդ դոլարի: Այլ կերպ ասած, եթե դրանցով գործարքները չերկարացվեն, ԿԲ-ն չի կարողանա մարել պարտքերը նույնիսկ իր հաշիվներին առկա բոլոր արտարժութային պահուստների օգտագործման դեպքում: Սեպտեմբերի կեսերին Moody’s- ը իջեցրեց երկրի սուվերեն վարկանիշը մինչև B2 մակարդակի՝ Ռուանդայի և Ուգանդայի մակարդակին: Էրդողանը վարկանիշը որակել է որպես տնտեսական պատերազմ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Թուրքիայի իշխանությունները Բաքվի կողմից են, և փորձագետները չեն բացառում, որ Անկարան կարող է այս կամ այն ​​կերպ խառնվել հակամարտությանը: Թուրքիայի համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության պաշտոնով, որը, ըստ ԶԼՄ-ների, էմբարգո է սահմանել Թուրքիայից եկող բոլոր ապրանքների վրա, թուրքական ընկերությունների հետ առևտրի համար սպառնում է տուգանքներով  և կոչ անում  բնակչությանը չմեկնել Թուրքիա։ 

 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →