Բիզնես

Էդգար Ավետիսյան. Մեկնարկում ենք Save&Save արշավ՝ ուղղված տեղական արտադրության ու տնտեսության զարգացմանը

Էդգար Ավետիսյան. Մեկնարկում ենք Save&Save արշավ՝ ուղղված տեղական արտադրության ու տնտեսության զարգացմանը

Թուրքական արտադրանքի և հումքի ներմուծման արգելքի օրինագծից հետո տեղական բազմաթիվ ընկերություններ փորձում են գտնել հումքի ավելի հասանելի և որակյալ այլընտրանք: Ալյումինե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների տեղական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացնում է եվրոպական հումքով աշխատելու առավելությունները առանձնահատկությունները, ինչպես նաև անցնող տարվա ամփոփումն ու ներկա և առաջիկա ծրագրերը:

 

 

Թուրքական արտադրանքի և հումքի որակյալ  այլընտրանքը կա´. տեղական արտադրությունը զարգացնելու ժամանակն է

Տարին բարդ էր ինչպես բոլոր ոլորտների, այնպես էլ մեզ համար: Ըստ մեր ծրագրերի՝ 2020-ը բազմաթիվ հետաքրքիր նախագծերով հագեցած էր լինելու, սակայն հենց տարեսկզբից բախվեցինք մի շարք մարտահրավերների...նախ համավարակը, հետո պատերազմ: Չնայած դժվարություններին՝ մենք էական հաջողություններ ենք ունեցել, որոնք  ամրապնդելու և նորերը գրանցելու համար պետք է շարունակենք աշխատել մեծ եռանդով ու ներդրումով: Տեղական արտադրությանը զարկ տալն այսօր կարևոր է առավել, քան երբևէ:

Հատկապես մեր՝ ալյումինե պրոֆիլներ արտադրող և ալյումինի հումքով աշխատող ընկերությունների համար գործունեության նոր փուլ է սկսվում, քանի որ ինչպես գիտենք` ՀՀ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման արգելքի օրինագիծ է ընդունել: Որպես արտադրության և շինարարության ոլորտում առաջատար կազմակերպության ղեկավար, վստահորեն կարող եմ ասել, որ թուրքական արտադրանքից ամբողջությամբ հրաժարվել և հայկական արտադրությանն արագ տեմպերով զարկ տալ հնարավոր է: Մի առիթով արդեն նշել եմ, որ չկա թուրքական այնպիսի արտադրանք, որի ավելի բարձրորակ այլընտրանքը չենք գտնի Հայաստանում՝ հենց հայկական արտադրողից կամ ներմուծված այլ շուկաներից, նաև չկա հումք, որը չենք կարող ձեռք բերել այլ երկրների մատակարարներից: 

PROFAL-ը վաղուց է հրաժարվել թուրքական ծագման արտադրանքից և ներկայացնում է միայն եվրոպական ու բարձրորակ հումքով  պատրաստված տեղական արտադրանք:  Այսօր, ալյումինե կոնստրուկցիաների և հումքի շուկայի գրեթե 80%-ը բաց է մնացել, որովհետև թուրքականը դուրս է մղվել հայկական շուկայից, մետաղապլաստե պրոֆիլների հումքի արժեքը անհամեմատ բարձրացել է, և մենք ու մեր գործընկերները պետք է աշխատենք ավելի մեծ հզորություններով,  որպեսզի լրացնենք այդ բացը:

Եվրոպական հումքն ունի մի շարք առավելություններ և ավելի որակյալ է, քան թուրքականը: Երբ ասում ենք եվրոպական հումք, արդեն իսկ կարող ենք հավասարության նշան դնել բարձրորակի կողքին, քանի որ Եվրոպայում կան ստանդարտներ ու սահմանված չափանիշներ, առանց որոնց համապատասխանելու ոչ մի դեպքում հնարավոր չէ արտադրանք թողարկել: Իսկ հատկապես ալյումինի դեպքում պահանջները շատ խիստ են. հստակ ցուցանիշ կա, և ալյումինե հումքով պատրաստված արտադրանքում ալյումինի տոկոսային հարաբերությունը պետք է ցածր չլինի այդ ցուցանիշից: Ասեմ, որ PROFAL ընկերության կողմից արտադրվող պրոֆիլներն ու կոնստրուկցիաները պարունակում են 99% մաքուր ալյումին: Թուրքական հումքով պատրաստված պրոֆիլներում, շատ անգամ առկա է լինում սև մետաղի մեծ քանակություն, ինչը, բնականաբար, ունի մի շարք թերություններ: Ալյումինը շատ թեթև է, ճկուն  և առանցքի նկատմամբ ոլորվածություն չունի,  իսկ  սև մետաղը, գուցե, ավելի մատչելի է, բայց չունի առաձգականություն. Ուստի սև մետաղով պատրաստի արտադրանքն էլ քամու ուժգնությանն ու կլիմայական փոփոխությունների նկատմամբ առաձգական ու դիմացկուն չէ: Մաքուր ալյումինն իր առաձգականության շնորհիվ փոշեներկման ընթացքում չի ենթարկվում դեֆորմացիայի և փոփոխությունների: Ոչ մաքուր ալյումին պարունակող պրոֆիլները հատելիս և կորացնելիս կարող են վնասել ու շարքից հանել հաստոցները, մասնավորապես՝ սղոցը: Սրան առանձնահատուկ ուշադրություն են դարձնում նաև փոքր և միջին արտադրողները, որովհետև իրենք ձեռք են բերում պրոֆիլը և իրենց իսկ արտադրամասում մշակում, հատում, ստանում վերջնական տեսքը: 

 

Սրանք պատճառներից մի քանիսն են, որ եվրոպական հումքով աշխատելը միմիայն առավելություն է: Ուստի շատ կարևոր է, որ մեր սպառողներն իրենք էլ լինեն տեղեկացված,  և հենց իրենք պահանջեն միայն լավագույնն ու բարձրորակը: Քանի որ այս պահին շուկայում մեծ բաց ունենք, և  արդեն իսկ  պահանջարկի աճ է նկատվում,  այս ուղղությամբ, հիմա մենք բանակցություններ ենք վարում արտերկրի մեր մատակարարների հետ, որպեսզի Հայաստանը դիտարկեն որպես մշտական գործընկեր, և մեծածավալ պատվերների դեպքում մեզ ավելի հասանելի պայմաններ ու մրցունակ  գներ առաջարկեն: Այսուհետ, բացի պատրաստի արտադրանքից, PROFAL-ը իրականացնում է նաև եվրոպական բարձրորակ հումքի վաճառք, որպեսզի ամեն կերպ հնարավոր լինի լրացնել  թուրքական ապրանքների բացը: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր տեղական բոլոր ընկերությունները հնարավորություն ունենան օգտվել միայն լավագույնից, կարողանան  տեղական  և արտասահմանյան սպառողին առաջարկել միայն որակյալը:

 

Save&Save. արշավ՝ տեղական արտադրանքը խթանելու և տնտեսության աճին զարկ տալու նպատակով

Այսօր ցանկացած ոլորտի կազմակերպություն և  յուրաքանչյուր անհատ պետք է շարունակի իր աշխատանքը շատ ավելի մեծ եռանդով ու ներդրումով, որովհետև բոլորիցս է կախված երկրի ապագան, մեր տնտեսության զարգացումը յուրաքանչյուրիս ձեռքերում է: Այս գիտակցումն ավելի ամրապնդելու և  տեղական արտադրանքը խթանելու նպատակով մենք նոր արշավ ենք մեկնարկում՝ Save&Save: Խորհրդանշական այս անվանումը պատահական չենք ընտրել. մեր տեղական արտադրանքն ընտրելով, մեր հայկականին նախապատվություն տալով և կանոնավոր սպառում ապահովելով՝ մենք «ՓՐԿՈՒՄ ԵՆՔ» մեր երկրի տնտեսությունը, տեղական արտադրողին և տեղական շուկան: Եվ երկրորդ, քանի որ եվրոպական հումքով պատրաստված տեղական արտադրանքը որակյալ է, ուստի վճարելով մեկ անգամ և ընտրելով որակյալ տեղականը մենք ԽՆԱՅՈՒՄ ԵՆՔ, քանի որ արտադրանքը հուսալիորեն ծառայում է տասնյակ տարիներ: Այսպիսով՝ գնելով տեղական արտադրանք մենք մեծ ներդրում ենք ունենում երկրի զարգացման գործում, նաև  խնայում ենք մեր իսկ միջոցները: Արշավի շրջանակներում բազմաթիվ տեղեկատվական առիթներ, միջոցառումներ ու հանդիպումներ են լինելու, ներգրավելու ենք ինչպես մեր ոլորտի գործընկերներին, այնպես էլ այլ արտադրողների: 

Այսօր, մենք շարունակում ենք բանակցություններ վարել տարբեր գործընկերների հետ նոր նախագծերում ներգրավվելու նպատակով: Բայց դրանք իրականացնելու և թե´ տեղական ու թե´ արտահանման պահանջարկը բավարարելու համար նախևառաջ պետք է հզորացնենք մեր արտադրությունը: Ներդրումային նախագծերում վաղուց ունենք տարածաշրջանում իր տեսակի մեջ  եզակի նոր գործարան կառուցելու ծրագիրը: Գործարանը հնարավորություն կտա 3-4 անգամ ավելացնել մեր արտադրական հզորություններն ու  ստանալ ավելի որակյալ, մատչելի, հասանելի արտադրանք թե´ ներքին և թե´ արտաքին շուկաների համար: Գործարանը շահագործման կհանձնենք 2022 թվականին:

Մենք  չենք չեղարկել ու չեղարկելու և  ոչ մի նախագիծ,  իրականացնելու ենք համարձակ, ոլորտի ու երկրի համար մեծ նշանակություն ունեցող մեր բոլոր նախագծերը: Շարունակելու ենք ավելի մեծ եռանդով, նվիրումով աշխատել մեր իսկ կայուն և հզոր ապագան կերտելու համար: 2021-ը ձեռքբերումների տարի է լինելու:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →