Ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերի գինն անկում է գրանցել: Այս մասին փոխանցում է Корреспондент-ը՝ վկայակոչելով սեպտեմբերի 8-ին կայացած աճուրդի տվյալները:
Արժեթղթերի գնանկումը տեղի է ունեցել, երբ S&P Dow Jones Indices հանձնաժողովը նախօրեին հրաժարվել է ընկերությունն ընդգրկել S&P 500 ինդեքսում, թեև բոլոր անհրաժեշտ ձևակերպումներն արվել էին:
Ընկերության բաժնետոմսերը նախքան շուկայի բացումն արժեզրկվել են 11 տոկոսով՝ Tesla-ին դարձնելով առաջատարներից մեկն անկումների ցուցանիշով:
Հիշեցնենք, որ վերջին երկու ամսում ամերիկյան ընկերության կապիտալիզացումը կրկնապատկվել էր, ինչի արդյունքում ավելացել էր նաև ընկերության հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը: Վերջինս հայտնվել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջատար եռյակում: