Նորություններ

Սոցիալական ճգնաժամ չունենք, վատթարացում ունենք. վարչապետ

Սոցիալական ճգնաժամ չունենք, վատթարացում ունենք. վարչապետ

Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառած էական սոցիալ-տնտեսական վնասներին՝ սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ Հայաստանում չկա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ կա սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում։

Նա նշել է, որ այդ մասին կարող է վկայել օգոստոսին նախորդ տարվա համեմատ ՀԴՄ շրջանառության 2․5%-ով անկումը։ Վարչապետի խոսքով՝ սա էլ իր պատճառներն ունի․ Հայաստանում են մնացել արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ, տուրիստներ չեն եկել, հարսանիքներ և խնջույքներ են սահմանափակվել և այլն։

«Հակահամաճարակային միջոցառումների մեջ առանձնակի դեր ունեն աշխատատեղերի պահպանմանն ուղղված միջոցառումները։ Կարող ենք արձանագրել, որ 2020-ի հուլիսին հանրապետությունում առկա էր 613,062 աշխատատեղ, որը 2019 թվականի համեմատ ավելի է 6597-ով կամ 1․1%-ով, այսինքն՝ ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք: Ընդ որում՝ աշխատավարձերի ֆոնդերը այս տարի 8․3%-ով ավելի է, և մեկ մարդու միջին աշխատավարձը ավելի է 13,841 դրամով»,- ասել է նա:

Փաշինյանը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տնտեսություն ամենատարբեր գործիքներով ներարկվել է 163․4 մլրդ դրամ։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Դիտել ամբողջը →

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

Դիտել ամբողջը →

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →