Բիզնես

Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղծել

Շրի Լանկայի դեսպանը ՀՀ էկոնոմիկայի նախարարին առաջարկել է միջկառավարական հանձնաժողով ստեղծել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի արտակարգ և լիազոր դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսային (նստավայրը՝ ք.Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել է նաև Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վահան Քերոբյանը շնորհավորել է Միգահալանդ Դուրաջ Լամավանսային Հայաստանում Շրի Լանկայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նաև ողջունել հավատարմագրման նպատակով դեսպանի առաջին այցը Հայաստան՝ մաղթելով հաջող գործունեություն երկկողմ համագործակցության ընդլայնման գործում:

Անդրադառնալով Հայաստանի և Շրի Լանկայի միջև փոխգործակցության հնարավոր զարգացումներին, նախարարը առանձնակի կարևորել է համագործակցության ձևավորումը տնտեսության տարբեր ոլորտներում։ Նա առաջարկել է դիտարկել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների և շրիլանկյան ընկերությունների մասնաճյուղերի ստեղծման հնարավորությունները, ինչը  թույլ կտա վերջիններիս՝ Հայաստանում թողարկված արտադրանքով մուտք գործել երրորդ երկրների շուկաներ։ 

Դեսպան Միգահալանդ Դուրաջ Լամավանսան, իր հերթին, ողջունելով նախարարին՝ նշել է, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ մի շարք հեռանկարային ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար և առաջարկել է դիտարկել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները՝ տարբեր հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։

Կողմերը երկուստեք կարևորել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով ուղիղ ավիաչվերթների բացման, ինչպես նաև Շրի Լանկայի լրատվամիջոցների՝ Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ինչպես նաև ներդրումային ոլորտում հնարավոր համագործակցության հաստատման նպատակով աջակցել գործարար պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը և գործարար համաժողովների անցկացմանը։ 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →