Նորություններ

Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումն իր երկիր

Սաուդյան արքայազնը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներկրումն իր երկիր

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը: 

Ըստ Middle East Monitor հրատարակության՝ սաուդյան արքայազնն այս ամսվա սկզբին Կատար այցելած Էրդողանի խոսքերը հեգնանքով է մեկնաբանել:

«Կոչ եմ անում ամբողջովին բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»,- նշել է նա: 

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը, իր հերթին, թվիթերյան էջում գրել է. «Բոյկոտեք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա: 

Ալ Աջլանի խոսքով՝ Թուրքիային բոյկոտելու կոչերը Սաուդյան Արաբիայի, նրա առաջնորդների և քաղաքացիների նկատմամբ թուրքական կառավարության թշնամական վերաբերմունքի պատասխանն են: 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Դիտել ամբողջը →

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

Դիտել ամբողջը →

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →