Նորություններ

Սամվել Կարապետյանը լրացուցիչ 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար

Սամվել Կարապետյանը լրացուցիչ 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Հայաստանում իր ղեկավարած «Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ 3 մլն դոլար է հատկացրել մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար, որոնց նպատակն է ապահովել Հայաստանի ու Արցախի կայուն զարգացումը։ Այս մասին գրում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ «Մենք ցուցաբերել ենք, ցուցաբերում ենք և շարունակելու ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին, հատկապես նման բարդ ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո մենք կկարողանանք հայկական հողում ապահովել բոլոր պայմանները բարգավաճման և խաղաղության համար»,- ասել է Սամվել Կարապետյանը։ Արցախահայության ճակատագիրը միշտ եղել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամի գործունեության օրինակներից մեկը 2013 թվականին Ստեփանակերտում եզակի բժշկական կենտրոնի կառուցումն էր։ Կլինիկան կարող է և կոչված է բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերել հանրապետության բնակչությանը՝ համաշխարհային առաջատար կլինիկաների մակարդակով։ 2017 թվականի հունվարին Արցախում բազմազավակ ընտանիքներին աջակցության միջոցառման շրջանակներում Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը Սամվել Կարապետյանին անվանել է «մեր ժամանակների հայկական բարեգործության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, որն ապրում է հայրենիքի և հայ ժողովրդի մասին մշտական հոգսերի մեջ»:

 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →