Կոճակով հեռախոսները վերջին շրջանում բավական տարածված են դարձել՝ չնայած տեսքով անհամեմատ զիջում են սմարթֆոններին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ «Интеллектуальный Резерв» ընկերության տնօրեն Պավել Մյասոյեդովն ասել է, որ կոճակով հեռախոսները նոր գաջեթներից ավելի երկար են լիցքավորումը պահում և ավելի կայուն կապ են ապահովում։ «Նման սարքերը սմարթֆոնների համեմատությամբ մի շարք առավելություններ ունեն՝ ավելի երկար են լիցքավորված մնում, դրանք հարկավոր չէ ամեն օր լիցքավորել։ Դրանք ավելի կայուն են ջերմաստիճանային փոփոխությունների նկատմամբ, հաճախ ավելի լավ ազդանշան են ստանում այնպիսի շրջաններում, որտեղ կապը կարող է կորել», – համարում է մասնագետը։
Մարդիկ դրանք հաճախ գնում են որպես լրացուցիչ հեռախոս, որոնք կարելի է վերցնել բնության գիրկ ուղևորվելիս։