Բիզնես

Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը

Պետությունը կթույլատրի մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը պատվիրված, վճարված թուրքական ապրանքների ներմուծումը

 Պետությունը թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի որոշման մեջ փոփոխություններ է կատարել՝ ի շահ հայ տնտեսավարողի՝ թույլատրելով այն ապրանքների մուտքը, որոնց մատակարարման պայմանագրերը կնքվել են մինչև 2020-ի հոկտեմբերի 20-ը, միևնույն ժամանակ ներմուծման արգելքի տակ են հայտնվել մի շարք այլ ապրանքատեսակներ ևս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

«Եթե նախկինում մենք արգելել էինք մոտ 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշակի ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք հանդիսանում էին միջանկյալ սպառման արտադրանք, որոնք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Փորձել ենք այնպես անել, որ մեր տնտեսավարողները չունենան ներմուծմամբ պայմանավորված իրենց վերջնական արտադրանքը թողարկելու հետ կապված խնդիրներ», - ասաց Սիմոնյանը:

 

Կան այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մատակարարումը նախատեսված է եղել հունվարի 1-ից հետո, սակայն բոլոր վճարումները, պայմանագրերը և պատվերները իրականացված են եղել դեռևս 2020 թվականի ընթացքում: Այս հարցում պետությունը զիջումների է գնացել: «Փոփոխությամբ ամրագրվել է, որ այն պատվերները, որոնք իրականացվել են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, ներմուծումը կթույլատրվի և ներմուծման ժամկետային սահմանափակում չի դրվել», - ասաց Սիմոնյանը:

Այս որոշումը տարածվել է մինչև հոկտեմբերի 20-ը կնքված մատակարարման պայմանագրերի վրա, քանի որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը 6 ամիս ժամկետով արգելող որոշումն ընդունվել է հոկտեմբերի 20-ին:

Պետությունը նաև ցանկություն ունի նշյալ արգելքի ժամկետը ևս 6 ամիս երկարաձգել: Հարկ է նշել, որ 6 ամիս ժամկետը պահպանվելու է, դրանից հետո նախատեսվում են խստացումներ: Այսինքն, տնտեսավարողները պետք է հաշվի առնեն, որ այն ապրանքները, որոնց ներմուծումն այս պահին թույլատրվում է, գուցե 6 ամիս հետո ընդգրկվեն ներմուծման արգելքի նոր ցանկում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Աննա Գրիգորյան


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →