Նորություններ

Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 բարեփոխումների ռազմավարությունը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին

Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 բարեփոխումների ռազմավարությունը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր կազմակերպել էր «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Միջոցառման բացման ելույթում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և գործողությունների ծրագով նախատեսվում է ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն:

«Կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական և թափանցիկ գործելակերպ: Կառավարության կողմից նախաձեռնած այս համաժողովը պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ է, և նպատակ ունի ձեզ՝ մեր գործընկերների ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնորների հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը», -ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քննարկման մասնակից միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է ռազմավարության հիմնական ուղղությունները, նշել, որ դրա շրջանակներում իրականացվելիք միջոցառումները պետք է լինեն համակարգված ու ներդաշնակ:

«Ռազմավարության մշակման աշխատանքներին ներգավված են եղել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչը նախկինում չի եղել: Մենք վստահ ենք, որ մեզ հաջողվել է գտնել այն փոխզիջումային միջոցառումների ամբողջությունը, որը թույլ կտա որոշ ժամանակ հետո արձանագրել հանրային ֆինանսների կառավարման համակարգի նոր ձեռքբերումներ», -ասել է նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, Ռազմավարության մշակման հիմքում ընկած է եղել կառավարության գործունեության ծրագիրը:

«Ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումների տեսլականը հանրային բարիքի արդյունավետ, խնայողական ու հասցեական օգտագործման միջոցով դրա՝ հանրային բարիքի արդար բաշխումն է», շեշտել է նախարարը՝ կարևորելով հատկապես պետական ֆինանսների կառավարման թափանցիկության ապահովումը:

Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները ընդգծել են ռազմավարության կարևորությունը, հնչեցրել են  առաջարկություններ, ծավալվել է  քննարկում մասնակիցների միջև:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →