Zara-ն իսպանական հագուստի և աքսեսուարների խանութների ցանց է, որը հիմնադրվել է 1975 թվականին Ամանսիո Օրտեգանի և Ռոզիլա Մերայի կողմից Գալիսիա համայնքում։
Այն Inditex կազմակերպության գլխավոր բրենդն է։ Inditex-ը նորագույն աշխարհի ամենամեծ ընկերությունն է, որն իր մեջ ներառում է Pull and Bear, Bershka, Stradivarius, Zara Home, Uterqüe և շատ այլ բրենդեր:
Ներկայացնում ենք 14 փաստ՝ ZARA բրենդի մասին:
1. Ամեն տարի Zara-ն ներկայացնում է 12.000 մոդել հագուստ:
2. Zara-ի հիմնադիր Օրտեգա Ամանսիոյի կարողությունը կազմում 83.7 միլիարդ դոլար:
3. Zara բրենդի արտադրանքի կեսը արտադրվում է Իսպանիայում:
4. Zara-ի սկզբնական անունը եղել է Zorba: Նրանք ստիպված եղան փոխել այն, երբ նկատեցին, որ մոտակայքում գտնվող բարն ուներ նույն անունը:
5. Zara-ն ձգտում է զերծ մնալ քիմիական հիմքերով արտադրանքից:
6. Zara-ի պահեստն իր չափերով 9 անգամ գերազանցում է Amazon-ի պահեստին.
7. Դու չես տեսնի Zara-ի գովազդը հեռուստացույցով: Բրենդի օրենքներին համաձայն նրանք նախընտրում են ներդրում կատարել նոր խանութների բացման մեջ, համարելով, որ դա է լավագույն գովազդն իրենց բրենդի համար:
8. Zara-ն Նյու Յորքում 5-րդ պողոտայի վրա գտնվող խանութի վարձակալության համար ծախսել է 324 միլիոն ԱՄՆ դոլար:
9. Zara-ի հիմնադիր Օրտեգա Ամանսիոն ամեն օր ճաշում է Zara-ի աշխատակիցների համար նախատեսված սրճարանում:
10. Անգամ թագավորական ընտանիքներում են կրում Zara: Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հաճախ կարելի է տեսնել Zara-ի աքսեսուարներով:
11. Ամբողջ աշխարհում գտնվող Zara խանութների ցուցափեղկերի դիզայնը որոշվում է Իսպանիայում տեղակայված գլխամասում:
2. Ամանսիո Օրտեգան մի քանի ժամով եղել է աշխարհի ամենահարուստ մարդը: Իհարկե Բիլ Գեյթսը հետ վերադարձրեց իր դիրքերը դրանից մի քանի ժամ անց:
13. Բրենդի հիմնադիրը չի սիրում տալ հարցազրույցներ: Մինչև 1999 թվականը Օրտեգա Ամանսիոյի ոչ մի լուսանկար հրապարակված չի եղել: Ոչ ոք անգամ չգիտի, թե երբ է նրա ծննդյան օրը:
14. Բրենդի հիմնադիրը նախընտրում է հասարակ և համեստ կյանք: Նա կրում է նույն կապույտ երանգներով հագուստն ամեն օր: