Նորություններ

Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին աճել են

Պարենային ապրանքների համաշխարհային գներն օգոստոսին աճել են

Հուլիսի համեմատ աճել են շաքարի, բուսական յուղերի և կերային մշակաբույսերի միջազգային գները, մինչդեռ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային բերքի ծավալները տարեկան կտրվածքով ռեկորդայինի են հասել։

Համաձայն ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սեպտեմբերի 3-ին թողարկված հաշվետվության՝ օգոստոսին, երրորդ ամիսն անընդմեջ, պարենային ապրանքների համաշխարհային գները աճ են գրանցել՝ պայմանավորված հիմնականում կայուն պահանջարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազման հետ:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, օգոստոսի ընթացքում կազմել է միջինը 96.1 նիշ, ինչը 2.0 տոկոսով բարձր է նախորդ ամսվա համեմատ՝ հասնելով 2020թ. փետրվարից մինչև հիմա գրանցված ամենաբարձր ցուցանիշին:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը հուլիսի համեմատ աճել է 1.9 տոկոսով, ինչը 2019թ. օգոստոսի համեմատ բարձր է միջինը 7.0 տոկոսով՝ պայմանավորված հիմնականում կերի նպատկով օգտագործվող հացահատիկների գնաճով:

Եգիպտացորենի գները աճել են 2.2 տոկոսով, որը հետևանք է այն մտահոգությունների, որ վերջերս Այովայում բերքի վնասները կարող են ազդել առաջարկի ծավալների վրա: Աճել են նաև բրնձի միջազգային գները՝ կապված սեզոնային առկայության սղության և Աֆրիկայի կողմից պահանջարկի ավելացման հետ:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 6.7 տոկոսով՝ արտացոլելով Եվրամիությունում և աշխարհի երկրորդ խոշորագույն շաքարավազ արտահանող երկրում՝ Թայլանդում արտադրության կրճատման հեռանկարները` պայմանավորված անբարենպաստ եղանակային պայմաններով, ինչպես նաև Չինաստանի կողմից ներմուծման մեծ պահանջարկը:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը աճել է 5.9 տոկոսով: Կայուն են եղել հատկապես արմավենու յուղի գները, ինչպես նաև սոյայի, արևածաղկի և հլածուկի յուղերի գները: Աճը հիմնականում համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկի պայմաններում արմավենու յուղ արտադրող առաջատար երկրներում արտադրության ակնկալվող կրճատումների հետևանք է:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը գործնականում անփոփոխ է մնացել հուլիս ամսվա համեմատ: Օվկիանիայում սեզոնային արտահանման առատ ծավալների ակնկալիքի ֆոնին նվազել է պանրի և չզտված կաթի փոշու գնառաջարկը, իսկ կարագի գները բարձրացել են Եվրոպայում արտահանման հնարավորությունները խստացնելու պատճառով՝ օգոստոսի տաք ջերմաստիճանային պայմաններում կաթի ծավալների նվազման պատճառով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես համարյա անփոփոխ է եղել հուլիսի համեմատ, սակայն 8.9 տոկոս ցածր՝ 2019թ. օգոստոսի համեմատ, քանզի տավարի մսի և թռչնամսի ներմուծման ցածր պահանջարկը փոխհատուցվել է Չինաստանից խոզի մսի ներմուծման մեծ պահանջարկով:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →