«Կրեդիտ Կոնցեպտ» նորաբաց ունիվերսալ վարկային կազմակերպությունը նպատակ ունենի «նոր խոսք» ասել ֆինանսական շուկայում, ծառայություններ մատուցելիս մշակելու և ներդնելու նոր կոնցեպտուալ մոտեցումներ։ ՈւՎԿ-ի կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են գյուղատնտեսական, սպառողական, բիզնես վարկերը, ինչպես նաև ֆինանսական վարձակալությունը (լիզինգ)։
Վարկային կազմակերպության հաճախարդները լինելու են գյուղատնտեսական արժեշղթայում ներգրավված բոլոր մասնակիցները (ֆերմերներ, վերամշակող կազմակերպություններ), ինչպես նաև ՓՄՁ-ներ և ֆիզիկական անձինք։ Հաճախորդներին սպասարկելիս՝ առաջնային է լինելու ոչ այնքան ֆինանսական հետաքրքրությունը, որքան հաճախորդների կարիքների բացահայտումը և դրանց առավելագույնս բավարարումը։