Նորություններ

ՏԿԵ փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՏԿԵ փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերություններին ներկայացուցիչներին` առաջարկելով վերանայել ներդրումային որոշումները տարբեր նախագծերում: Շուշանյանը նշել է, որ նամակը հղել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին:

«Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում: Նամակում առաջ եմ քաշել պատասխանատու ներդրումների սկզբունքը և առաջարկել եմ վերանայել նրանց ներդրումային որոշումները տարբեր նախագծերում՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտի որդեգրած սկզբունքները պետք է ունենան իրական ազդեցություն»,- գրել է Ստեփանյանը:

Շուշանյանը նամակում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդներին, տնտեսությանը և կայունությանը:

«Օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը, այնինչ՝ բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի: Հիշեցրել եմ, որ Ադրբեջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհամապատասխանելու համար»,- նշել է փոխնախարարը:

Շուշանյանն ընկերությունների ուշադրությունն է հրավիրել ոչ միայն նմանատիպ երկրներում ներդրումների իրականացման դեպքում գործարար համբավի կրած ռիսկի, այլև այն հիմնարար փաստի վրա, որ բնական ռեսուրսների ոլորտում ներդրումները եկամուտ են գեներացնում ոչ թափանցիկ կառավարության համար:

«Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ապօրինի տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը,միջազգային կոռուպցիային, ահաբեկչության ֆինանսավորմանը, արդյունքում, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում մի երկրի նկատմամբ, որը, միանալով ԱՃԹՆ-ին, ցուցաբերել է առաջնորդություն և վճռականություն՝ ուղղված արագ և հիմնարար բարեփոխումների իրականացմանը՝ արժանանալով ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին և առաջին իսկ Վալիդացիայի արդյունքում ստացավ ամենաբարձր գնահատականը՝ նույն խորհրդի անդամների հաստատմամբ»,- եզրափակել է Լիլիա Շուշանյանը:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →