Նորություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ փոխնախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ՀԲ փոխնախագահի հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Տեսազանգի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ փոխնախագահին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին և բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին: Մհեր Գրիգորյանը նաև շեշտել է, որ այս պատերազմը չէր սկսի առանց Թուրքիայի կողմից ամբողջական ներգրավվածության և աջակցության՝ ընդգծելով, որ կան փաստեր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների և ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավվածության և հակամարտության գոտի նրանց տեղափոխման վերաբերյալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումն ու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտումը: Ընդգծելով, որ Համաշխարհային բանկը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը և շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարումը: 

 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →