Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է կայացրել 55000 եվրոյի 13 տոննա դեղորայք ու անհրաժեշտ իրեր ուղարկել Արցախ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ես խոստացել էի երբեք չլքել Հայաստանին ու Արցախին: Վերահաստատում եմ, մենք ձեզ միայնակ չենք թողնի»:
Մենք այսօր կանգնած ենք ադրբեջանական բարբարոսական արշավանքից տուժած արցախցիների կողքին: Այսօր մեր շրջանը որոշել է 55000 եվրոյի 13 տոննա դեղորայք ու անհրաժեշտ իրեր ուղարկել Արցախ, այն ընտանիքներին ովքեր ամեն ինչ կորցրել են:
Մենք ձեզ մենակ չենք թողնի: Մենք միշտ կանգնած կլինենք հայերի կողքին, ովքեր ցանկանում են իրենց ընտանիքների հետ արժանապատիվ ու խաղաղ ապրել Արցախում»: