Իմ ֆինանսներ

Ընկերս խնդրել է լինեմ վարկի երաշխավոր, ի՞նչ անել

Ընկերս խնդրել է լինեմ վարկի երաշխավոր, ի՞նչ անել

Շատ են դեպքերը, երբ մեր ընկերները/ծանոթները/բարեկամները խնդրում են երաշխավոր հանդիսանալ իրենց կամ իրենց ծանոթների վարկին: Ի՞նչ անել այդ ժամանակ, երաշխավորել, թե՝ ոչ: Այդ հարցին պատասխանելու համար առաջնային պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում լինել երաշխավոր:

  • Եթե վարկառուն չվճարի վարկը, ապա Դուք, որպես երաշխավոր, պարտավորվում եք վճարել վարկը իր փոխարեն:
  • Չվճարելու դեպքում վատանալու է Ձեր վարկային պատմությունը:
  • Դուք կարող եք կորցնել Ձեր բնակարանը, մեքենան, արգելանք կդրվի Ձեր՝ բանկում առկա հաշվին:

Վստահ եմ, բոլորս ունենք ծանոթներ, ովքեր այժմ չեն կարողանում օգտվել վարկերից, քանի որ նախկինում երաշխավորել են անվստահելի մարդկանց և տուժել: Լավագույն դեպքում վարկառուի փոխարեն իրենք են վճարում վարկը, իսկ ի՞նչ անել, եթե երաշխավորը ի վիճակի չէ վճարել վարկը: Այդ դեպքում իրավիճակը շատ ավելի բարդ է:

Նախքան ինչ որ մեկի վարկը երաշխավորելը գնահատեք՝

  • Արդյո՞ք այդ մարդը ի վիճակի է մարել այդ գումարի վարկ
  • Եթե նա չմարի, Դուք կարո՞ղ եք հորդորել նրան, որպեսզի մարի վարկը
  • Եթե նա չմարի վարկը, Դուք կարո՞ղ եք մարել վարկը ինքներդ

Եթե այս հարցերից, առնվազն մեկի պատասխանը «Ոչ» է, ապա խորհուրդ ենք տալիս չհանդիսանալ նման վարկի երաշխավոր:

Եթե, միևնույն է, որոշել եք հանդիսանալ որևէ վարկի երաշխավոր, ապա հիշեք՝

  • Բանկը/վարկային կազմակերպությունը Ձեզ պարտավոր է տրամադրել երաշխավորության պայմանագրի և մարման ժամանակացույցի (գրաֆիկի) օրինակ:
  • Վարկը ձևակերպելիս պարտադիր նշեք Ձեր հեռախոսահամարը, այլ ոչ թե վարկառուի այլ հեռախոսահամար: Եթե նշեք այլ համար, ապա չեք ստանա վարկի վերաբերյալ ստորև  նշված տեղեկատվությունը՝
  • Ձեր նշված հեռախոսահամարին յուրաքանչյուր մարումից 1 օր առաջ պետք է ուղարկվի SMS հաղորդագրություն վարկի մարման հիշեցմամբ:
  • Վարկի ժամկետանցման դեպքում Ձեր հեռախոսահամարին, ժամկետանցման 1-ին օրը պետք է ուղարկվի SMS՝ տեղեկացնելով, որ վարկը ժամկետանց է:
  • Ցանկացած պահի Դուք կարող եք այցելել բանկ/վարկային կազմակերպություն և ստանալ տեղեկություն Ձեր կողմից երաշխավորված վարկի մասին:

Եթե վարկառուն կամ բանկը/վարկային կազմակերպությունը Ձեզ տեղեկացնում են՝

  • Դուք չեք կարող իմանալ Ձեր երաշխավորված վարկը ժամկետանց է, թե՝ ոչ
  • Վարկառուն ասում է, որ ժամկետանցումները խնդիր չեն, ինքը բանկի հետ պայմանավորվել է
  • Դուք չեք ստանում SMS -երը
  • Ձեզ չեն տրամադրում երաշխավորության պայմանագրի և/կամ ժամանակացույցի օրինակ

Ապա նրանք, ոչ միայն կեղծ տեղեկություն են տրամադրում, այլ նաև խախտում են օրենք:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →