Բիզնես

Lacoste ապրանքանիշի պատմությունը

Lacoste ապրանքանիշի պատմությունը

Ֆրանսիական Lacoste ապրանքանիշը հիմնել է լեգենդար թենիսիստ Ռենե Լակոստը 1993թ.: Մինչև հագուստի սեփական բրենդի ստեղծումը նա երկու անգամ դարձել է աշխարհի առաջին ռակետ և ութ անգամ «Մեծ սաղավարտի» հաղթող: 20-ական թվականներին թենիսի համազգեստը, որը երկար թևքով սպիտակ վերնաշապիկ էր, տաբատ և տրիկոտաժե պուլովեր, շատ անհարմար էր: «Մի անգամ ես տեսա՝  ինչպես իմ ընկերը պոլոյով դուրս եկավ խաղադաշտ: Ինձ դա շատ պրակտիկ թվաց, և ես բամբակե ու բրդե մի քանի պոլո պատվիրեցի Լոնդոնում, մի ծանոթ դերձակի մոտ: Որոշ ժամանակ անց բոլոր թենիսիստները սկսեցին խաղալ այդպիսի պոլոներով», - պատմում էր Ռենե Լակոստը 1979թ. People ամսագրին: Իհարկե, թենիս խաղալը անհամեմատ ավելի հարմար էր կարճ թևքով վերնաշապիկով. պոլոյի արձակված կոճակները թույլ էին տալիս շնչել ամբողջ կրծքավանդակով, իսկ բարձր օձիքը թույլ չէր տալիս որ վիզը այրվի արևից:  

Կանաչ կոկորդիլոսի տեսքով լոգոն ի հայտ եկավ Լակոստի և Ֆրանսիայի թենիսի հավաքականի ավագ Ալան Մուրի գրազի արդյունքում: Բոստոնում Դևիսի Գավաթի նախաշեմին Ռենեն վեճի մեջ մտավ նրա հետ, ասելով, որ մրցմանը հաղթելու է ավստրալիացի հակառակորդին: Խաղասեղանին դրված էր կոկորդիլոսի մորթուց ճամպրուկ, որը նախորդը օրը գրավել էր թենիսիստին մի խանութի ցուցափեղկի վրա: Ցավոք սրտի, մրցումը նա պարտվեց, բայց համարձակ բնավորության, խաղադաշտում դրսևորած խիզախության և համառության համար Լակոստը ստացավ <<ալիգատոր>> մականունը: Լոգոն, որն ի վերջո սկսեց զարդարել Ռենեի զգեստապահարանի բոլոր իրերը, նկարել էր նրա ընկերը՝ նկարիչ Ռոբեր Ժորժը: Այսպիսով, Լակոստը ունեցավ իր անձնական բրենդը դեռ նախքան «բրենդ» հասկացության առաջացումը:

1993թ. Ռենեն ավարտեց իր կարիերան մեծ սպորտում և Ֆրանսիայի խոշորագույն տրիկոտաժի գործարանի սեփականատեր Անդրե Ժիլեպի հետ միասին հիմնեց La Société Chemise Lacoste բրենդը: Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ առաջին պոլոն՝ L.12.12., որտեղ L-ը ապրանքանշանի անվանումն էր, 1-ը՝ բամբակյա պիկեն, 2-ը՝ կարճ թևքը, իսկ 12-ը՝ կարճ թևքով և ծալովի օձիքով վենրաշապիկի մոդելի համարը: Նրանք առաջինն էին, որ սկսեցին լոգոն կարել վերնաշապիկի դիմային մասում և առաջինն էին, որ թողարկեցին բազմագույն պոլոների հավաքածու: 50-ական թվականների սկզբին բրենդը մտավ ամերիկյան շուկա՝ միավորվելով ամերիկյան Izod ապրանքային նշանի հետ: Սկզբում նրանք անվճար պոլո տվեցին Ջոն Քեննեդիին, Դուայթ Էյզենհաուերին և Բինգ Կրոսբին թենիս խաղալու, գոլֆի պարապմունքների և նավարկության համար: Հենց շարքային գնորդները նկատեցին, որ Izod Lacoste պոլո կրում են հարուստ և նշանավոր մարդիկ, բիզնեսը սկսեց վերելք ապրել: Մյուս ապրանքային նշանները սկսեցին ձևափոխել իրենց լոգոն (Ralph Lauren պոնին, American Eagle արծիվը): Որոշները նույնինսկ առանց քաշվելու ամբողջությամբ կրկնօրինակում էին կոկորդիլոսիկին: Crocodile Garments չինական ընկերության հետ դատական վեճերը ձգձգվեցին տասնյակ տարիներ, մինչև որ 2003թ. դատարանը կարգադրեց չինական ընկերությանը փոխել լոգոն


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →