Նորություններ

Իշխանությունների հետ գործարար շրջանակներն ունեն արդյունավետ երկխոսության հնարավորություն. ՀԱԳՄ

Իշխանությունների հետ գործարար շրջանակներն ունեն արդյունավետ երկխոսության հնարավորություն. ՀԱԳՄ

Իշխանական կառույցների հետ գործարար շրջանակներն ունեն արդյունավետ երկխոսության հնարավորություն և դաշտ։ Ինչպես հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, նման ընդհանրական կարծիք է հնչել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ սեպտեմբերի 11-ին կայացած ընդլայնված հեռավար նիստում, որտեղ օրակարգային հարցերից է եղել վերջերս ՀԱԳՄ պատվիրակությունների՝ հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքները։ 

Նշվել է, որ ՀՀ նախագահի, Վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի, մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներին ներկայացվել են տնտեսության կազմակերպման ու զարգացման գործարար համայնքի մոտեցումները, առկա համավարակային իրավիճակում վարվող տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները, բարձրացվել տարբեր ճյուղերին առընչվող առկա հրատապ խնդիրները։ «Հանդիպումների  արդյունքում կարելի է գալ այն ընդհանրական եզրակացությանը, որ կորոնավիրուսային այս իրավիճակում, երբ մենք ներկայացնում  ենք տնտեսությանն առընչվող հիմնավոր առաջարկներ, ապա ունենում ենք և՛ արձագանք, և՛ իշխանության տարբեր օղակների կողմից մեր հետ աշխատելու պատրաստակամություն»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ երբ խնդիրները բարձրացվում ու հետևողականություն է ցուցաբերվում, ապա որոշակի արդյունքներ հասանելի են դառնում։ Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ սա  նշանակում է, որ առաջարկվող նախաձեռնությունները, արվող առաջարկներն ու քննադատությունները պետք է լինեն ավելի հիմնավոր, փորձագիտական բարձր մակարդակով նախապատրաստված։ Ընդգծվել է կառույցի փորձագիտական, վերլուծական օղակների աշխատանքների արդյունավետության հետագա բարձրացման անհրաժեշտությունը։

Օրակարգային հարցերից էր ՀՀկառավարության  որդեգրած տնտեսական և դրամավարկային քաղաքականության  միջանկյալ արդյունքների քննարկումը։ Բանախոսները հանգամանալի վերլուծել են գործադիրի աջակցության ծրագրերը, երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, ճգնաժամով պայմանավորված մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել հատկապես գյուղատնտեսության ոլորտին առնչվող աջակցության ծրագրին, որով 0%-ով, 8 տարի ժամկետով դրամային վարկ է տրամադրվում ինտենսիվ այգիների հիմնան, հողերի մելորացիայի, համանման այլ նախաձեռնությունների համար։ Ըստ գնահատման՝ ծրագիրն արդյունավետ է աշխատում՝ օգտագործվելով ներդնողների, գյուղացիների կողմից։  Նպատակահարմար է համարվել այս մոդելի կիրառումը նաև այլ ուղղություններում՝ գումարներ ներարկելով տնտեսության մեջ։

«Պաշտոնական վիճակագրությունից ելնելով, տպավորություն է ստեղծվում, որ կրիտիկական կետը հաղթահարված է, և ժամանակն է մտածել առողջացման ծրագրերի մասին։ Մյուս կողմից, նոր խնդիրներ են բացահայտվում անմիջականորեն ընկերություններում անցկացված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքներով։ Անհրաժեշտ շատ միջոցառումներ դանդաղում են, երբեմն՝ ուշանում։ Որոշվեց աշնանն անցկացնել ևս մեկ հետազոտություն, եղած պատկերը հստակեցնելու, դրանց հիման վրա առարկայական լուծումներ ու առաջարկներ ձևակերպելու և պատկան մարմիններին ներկայացնելու համար։ 

Գործարարները քննության առան գյուղական համայնքների, հատկապես՝ սահմանամերձ գյուղերի հետ փոխգործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ Արձանագրվեց՝ թե՛ գործարար համայքը քաջածանոթ չէ գյուղական համայնքների խնդրներին ու կարողություններին, թե՛ գյուղերն իրենք նախաձեռնողականություն չեն ցուցաբերում, կիրառական ծրագրեր չեն առաջարկում, ակտիվություն չեն դրսևորում ներդրումների ներգրավման առումով։ Նպատակահարմար համարվեց ստեղծել գործարար և գյուղական համայնքների երկխոսության հարթակներ՝ փոխգործակցության կոնկրետ ծրագրերի նախագծման ու իրականացման նպատակով։

Անդրադարձ եղավ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված միջոցառումներին  ՀԱԳՄ  մասնակցությանը։ Նշվեց, որ մի շարք ծրագրեր արդեն ընթացքի մեջ են, մասնավորապես,  պատմական ու փաստագրական գրքերի ու ֆիլմի թողարկում, որոնց իրենց աջակցությունն են ունեցել նաև գործարաները։ Առաջիկայում կան իրականացվելիք այլ նախագծեր:

Նախագահության նիստում քննարկվեցին այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →