Իմ ֆինանսներ

Ինչպե՞ս ընտրել ճիշտ ավանդատեսակ

Ինչպե՞ս ընտրել ճիշտ ավանդատեսակ

Եթե ունեք խնայած գումար և ցանկանում եք ներդնել ավանդ, կամ նոր եք որոշել սկսել խնայել, ապա լավագույն որոշումը, միանշանակ, ավանդի ներդնումն է: Ձեր պահանջներին համապատասխանող ավանդ ընտրելու համար անհրաժեշտ է՝

  • Որոշել ի՞նչ նպատակի համար եք ներդնում ավանդը: Օրինակ՝ եթե ցանկանում եք կուտակել գումար արձակուրդ մեկնելու համար, ապա ավելի ճիշտ կլինի ավանդը ներդնել դոլարով կամ եվրոյով: Եթե ուղակի գումար եք կուտակում, ապա ավելի ճիշտ է դրամով, եթե ավանդի գումարը մեծ է, ապա կարող եք մի մասը ներդնել դրամով, մի մասը` դոլարով կամ եվրոյով:
  • Հաշվարկել, երբ Ձեզ պետք կգա ավանդի գումարը: Հաշվի առնելով, երբ է Ձեզ անհրաժեշտ լինելու գումարը, կարող եք ավանդը ներդնել համապատասխան ժամկետով, որպեսզի ավանդի գումարը վաղաժամկետ ստանալիս« չկորցնեք տոկոսները:
  • Որոշեք, հետագայում ավելացնելու կամ պակասեցնելու եք ավանդի գումարը, թե ներդրված գումարը մնալու է անփոփոխ:

  Վերոնշյալ հարցերին պատասխանելուց հետո կարող եք սկսել փնտրել Ձեր պահանջներին առավելագույնս համապատասխանող ավանդը:

Ավանդ ընտրելիս պետք է հիշել՝

  • Որքան երկար ժամկետով եք ներդնում ավանդը, այնքան բարձր է առաջարկվող տոկոսադրույքը,
  • Կախված ինչ հաճախականությամբ է վճարվում տոկոսագումարը ավանդի տոկոսադրույքը փոփոխվում է: Օրինակ՝ ամենաբարձր տոկոսադրույքը վճարվում է այն դեպքում, երբ տոկոսագումարը ստանում եք ավանդի ժամկետի վերջում, իսկ ամենացածրը՝ երբ տոկոսագումարը ստանում եք ամսական պարբերականությամբ,
  • Եթե ավանդի ընթացքում գումարի ավելացում չի իրականացվում, ապա ավանդի տոկոսադրույքը ավելի բարձր է: Ուստի, եթե Դուք չեք նախատեսել իրականացնել գումարի ավելացում, ապա ավելի ձեռնտու է ներդնել ավանդ առանց գումարի ավելացման հնարավորության: Նույնը վերաբերում է ավանդի գումարի նվազմանը, եթե կարծում եք, որ մինչև ավանդի ժամկետի լրանալը Ձեզ այդ գումարը անհրաժեշտ չի լինի, ապա ձեռնտու է ավանդը ներդնել առանց նվազեցման կամ վաղաժամկետ խզման հնարավորության:

Նաև կարևոր է իմանալ՝

  • Ներդրված ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից (հիմնադրամը պետական է)՝
  • ՀՀ դրամի դեպքում մինչև 10 մլն դրամ
  • Այլ արժույթի դեպքում (USD, EUR, RUR և այլն) մինչև 5 մլն դրամ
  • Յուրաքանչյուր բանկում ներդրված ավանդը համարվում է առանձին ավանդ և երաշխավորվում է առանձին: Այսինքն, եթե ունեք ավանդ 3 տարբեր բանկերում յուրաքանչյուրը 10 մլն դրամ, ապա Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը երաշխավորում է յուրաքանչյուր ավանդը առանձին:
  • Ձեր ներդրված ավանդի համար հաշվեգրված տոկոսները հարկվում է եկամտային հարկով (որը տվյալ դեպքում կազմում է 10%) և Դուք ստանում եք գումարը հարկումից հետո: Այսինքն, եթե հաշվարկվել է օրինակ 100.000 դրամ տոկոս, ապա Դուք կստանաք 90.000 և 10.000 կպահվի որպես հարկ: Հարկը Ձեր փոխարեն փոխանցում է Բանկը և Դուք ստանում եք զուտ գումարը

ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Դիտել ամբողջը →

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

Դիտել ամբողջը →

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →