«Սիլիկոնային հովտի ծովահենները» / «Пираты Силиконовой Долины»
Պատմությունն օգտակար է նրանց համար, ովքեր չեն հավատում իրենց երևակայության ուժին: Ֆիլմից դիտողը բացահայտում է, թե ինչպես են երիտասարդ երևակայողները ուտոպիստական գաղափարները վերածում իրականության և վերափոխում աշխարհը: Ֆիմի շնորհիվ դուք կիմանաք, թե ինչպես են Apple-ը և Microsoft-ը սկսել իրենց ճանապարհը՝ համատեղելով հանճարը ագահության հետ, նպատակասլացությունը՝ վրեժխնդրության, աշխատասիրությունը՝ ներքին կոմպլեքսների հետ: Չնայած հերոսների երկակի պատկերներին, դուք կցանկանաք նրանցից օրինակ վերցնել: Վերցրե՛ք լավագույնը:
«Կորպորացիա»/ «Корпорация»
Ձեռնարկատերն առաջին հերթին անհատ է, ով ունակ է մտքեր գեներացնել և ինքնուրույն որոշումներ կայացնել: Իրավիճակը վերահսկելու համար պետք է սթափություն և պայծառ միտք: «Կորպորացիա» վավերագրական ֆիլմը կբացահայտի այն գաղտնիքները, որոնցով խոշոր կորպորացիաները շահարկում են ձեր գիտակցությունը: Դուք կսովորեք, թե ինչպես են դրանք առաջանում, զարգանում և ինչ ազդեցություն ունեն հասարակության վրա: Օգտվելով իրենց փորձից դուք կկարողանաք խուսափել սխալներից:
«Վաճառող»/ «Продавец»
Ինչը կարող է ընկերությանը հանել ծանրագույն ճգնաժամից: Կամ հրաշքը, կամ Դոն Րիդին՝ էմոցիոնալ դինամիկ վաճառող, որն իր առջև, առաջին հայացքից, անհաղթահարելի առաջադրանք է դնում ՝ Անկախության օրը վաճառել 211 ավտոմեքենա: Կոմեդիան քայլ առ քայլ պատմում է, թե ինչպես է հոգեբանությունը օգնում բիզնեսում, և ինչպես է կենտրոնացումը և երևակայությունը օգնում օդից վաճառքի հնարավորություն ստեղծել: Ֆիմի հիմնական գաղափարն է ՝ «վաճառել կարելի է ամեն ինչ, ինչ ուզում ես և ում ուզում ես:
«99 ֆրանկ» / «99 франков»
Ֆիլմը, որը պարունակում է կատակերգության տարրեր, նախատեսված է բացահայտել գովազդային արդյունաբերությունը, ցուցադրել դրա «հակառակ կողմը»: «Երկինքը մեզ մոտ միշտ կապույտ է, աղջիկները՝ գեղեցիկ,- ասում է ֆիլմի գլխավոր հերոսը՝ բացելով իրենց գաղտնիքը,- ցույց տուր դիտողին կյանքը վառ գույներով և նա կցանկանա նմանվել քեզ»: Այս ֆիլմը շատ առումներով հակասական է, և գովազդային աշխարհը ցուցադրվում է ոչ այնքան «շողացող», որքան ցանկալի է: Բայց ամենատես դիտողը իր համար ֆիլմից կվերցնի լավագույնը:
«Այստեղ ծխում են» / «Здесь курят»
Ֆիլմի հերոսի առջև դժվար խնդիր է դրված: Նա զբաղվում է ծխախոտի լոբինգով: Նրան հակառակ հասարակական կարծիքն է, ստատիստիկան և սոցիումի անհանդուրժողականությունը վատ սովորությունների հանդեպ: Բայց պետք է ինչ-որ բանով ապրել, վաստակել և լոբբիստը կրկին ու կրկին համառորեն դիմադրում է իր հակառակորդներին, լրատվամիջոցների միջոցով խթանումը ծխախոտը հասարակության մեջ: Դուք կարծու՞մ եք, որ ֆիլմը ծխախոտի օգուտների մասին է: Ոչ մի դեպքում: Ֆիլմը նրան է մասին է, թե ինչպես է համոզելու շնորհը օգնում պաշտպանել որևէ դիրքորոշում և վաստակել կյանքի համար: