Նորություններ

Այս գումարները մեր թիկունքի ապահովման, մեր հաղթանակի համար են. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Այս գումարները մեր թիկունքի ապահովման, մեր հաղթանակի համար են. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել համայն հայությանը՝ Հայաստանին, Արցախին հիմնադրամի միջոցով նման մեծ աջակցության համար։ Սա արդեն համազգային դրամահավաք չի, այս դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական մեծ շարժման»,-ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում չկա մի այնպիսի համայնք, որը չմասնակցի այս դրամահավաքին. «Մարդիկ օգնություն են ուղարկում, գումարներ են ուղարկում մեր գրասենյակին և մեր գործընկեր մյուս կազմակերպություններին, որոնք ամբողջ աշխարհում սփռված են։ Հեռախոսները չեն դադարում զանգեր ստանալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կառույցներին, հայոց եկեղեցուն, բարեգործական միությանը, քաղաքական կուսակցություններին, որոնք գործում են սփյուռքում, այն հայրենակիցներին, ովքեր իրենց վերջին գումարը նվիրաբերում են Հայաստան համահայկական հիմնադրամին։ Երբ Արծրուն Հովհաննիսյանն այստեղ կանգնած խոսում էր, ես մի պահ պատկերացրեցի, որ նա իր մեջ մարմնավորում է մեր ճակատը, առաջնագիծը, իսկ ես՝ համեստս, կարծես թե ներկայացնում եմ համայն հայությունը, սփյուռքը, ովքեր պետք է ապահովեն ամուր թիկունքը։ Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում։ Առանց ամուր թիկունքի, մեր հաջողությունները կուշանան։ Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք։ Երեք լավ լուր ենք ունեցել, երեկ ես դրա մասին նաև գրել եմ։ Հովնանյան հիմնադրամի նախագահ Էդել Հովնանյանը մեծ քայլ արեց և 3մլն դոլար փոխանցեց հիմնադրամին, նույնը արեց «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահը՝ նույնպես 3մլն դոլար փոխանցելով։ Սփյուռքում այնպիսի համայնքներ կան, որ երբևէ ակտիվ չեն եղել, հիմա ակտիվ ներգրավված են։Այս գումարները մեր թիկունքի ապահովման, մեր հաղթանակի համար են»։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →