Նորություններ

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասնակիցներն ուսումնասիրում են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը

Մեկնարկել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլի առցանց դասընթացները: Այս մասին հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

8 շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են «Հայկական վիրտուալ քոլեջ» (AVC) հարթակում: Այս ընթացքում մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր են անցկացնելու՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի առաջին փուլին մասնակցելու համար ստացվել էր ծրագրի չափորոշիչներին բավարարող 36 հայտ: Ընտրող հանձնաժողովի կազմը ձևավորել է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի մասնագիտական թիմը և ներգրավել է Սիլիկոնյան հովտում մեծ ճանաչում ունեցող միջազգային 5 մասնագետների: Դիմորդների հայտերի գնահատումն իրականացվել է 1-5 բալանոց համակարգով՝ ըստ 5 հիմնական չափորոշիչների:

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 15 հաջողակներ ընկերություններ՝ Expper, Embry Tech, CoinStats, RetentionForce, Hub Tech, Uraaa, payva, GebeCert, EasyDMARC, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot, oores, ConstApps, Pelican և FSLS co.֊ն:

Առաջին շաբաթների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են Սիլիկոնյան հովտի էկոհամակարգը և բիզնես մոդելները, ստարտափների ստեղծման և զարգացման ճանապարհը, թե ինչպես և ինչից սկսել Սիլիկոնյան հովտում գործունեությունը: Ընկերությունները ձեռք են բերելու նաև բիզնես պլանի կազմման հմտություններ՝ շուկայում արդյունավետ գործունեության, ճիշտ ռազմավարության ձևավորման, ֆինանսների կառավարման, թիմերի և հետազոտական աշխատանքների օպտիմալացման, շուկայում դիրքավորման, մրցակցությանը դիմակայելու, հաճախորդների հետ հարաբերությունների ձևավորման, պահպանման և այլ ուղղություններով:

Առանձին դասընթացների շարք նվիրված է ԱՄՆ֊ում բիզնեսի գրանցման և ֆինանսավորման, կորպորատիվ իրավական դաշտի և միջազգային հարկման համակարգերի  առանձնահատկություններին, միջազգային շուկաներ մուտք գործելու և բիզնեսի ընդլայնման հնարավորություններին: Մասնակիցները սովորելու են՝ ինչպես ստեղծել արժեքավոր առաջարկ և ինչպես այն արդյունավետ ներկայացնել պոտենցիալ ներդրողներին, ինչպես ստեղծել խոստումնալից բրենդ և ինչպես խուսափել տարածված սխալներից:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի փուլում դասախոսելու և որպես մենթորներ հանդես են գալու խորհրդատու Բրետ Ուոթերսը, դասընթացավար Ջերի Քաֆեսինը, արտադրանքի և առաջնորդության խորհրդատու Սեմ Մաքաֆին, պրոֆեսոր Սալ Լուչիդոն, վենչուրային կապիտալիստ Հենրի Ուոնգը, աքսելերացիայի ֆակուլտետի դեկան Լին Նիքոլսը, վաճառքների տնօրեն Դեյվիդ Ուոլինգը,  խորհրդատու Էդվին Օհը,  Agile խորհրդատու Լաուրա Փովերսը, բիզնես քոուչ Միշել Մեսսինան,  մենթոր Յենս Վայցելը, ներդրող Կոլյա Ռեյսը, տեխնոլոգիական հարցերով փաստաբան Ջեյսոն Փաթնեմ Գորդոնը, միջազգային օրենսդրության փորձագետ  Ցզե Ժուն, գործարար Ջեֆ Ֆաուստը, ձեռներեց Նիլ Շրոֆֆը:

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մասին առավել մանրամասներ ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →