ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահը ՝ մշտապես զորակից մեր հարենակիցներին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Ստեփանակերտում նորաբաց Food Mood արագ սննդի կետը անվճար ուտելիք է տրամադրում լրագրողներին, բժիշկներին, կամավորներին, ապաստարաններում գտնվող բնակչությանը:
Այս պահի դրությամբ ոգևորիչ նախաձեռնությանը միացել են նաև տարբեր ֆիզիկական անձինք և կազմակերպություններ, որոնք ըստ հնարավորության մատակարարում են անհրաժեշտ պարենային ապրանքներ: Նախաձեռնությունը արձագանք է գտել նաև կամավորների շրջանում, որոնք օրվա ընթացքում փորձում են օգտակար լինել հաճախորդներին՝ իրենց ձեռքերով տաք ուտեստներ, արագ սնունդ, թեյ և սուրճ պատրաստելով:
Նախաձեռնությունը միտված է այս օրերին մեր հայրենակիցներին զորակից լինելուն: Հիշեցնենք, որ մշտապես կանգնած լինելով Հայոց բանակի և Հայ զորականի կողքին՝ Արսեն Միքայելյանը մշտապես լրջագույն ներդրում է ունեցել և այժմ էլ ունի նաև հայրենիքի սահմանների տեխնիկական վերազինման և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացներում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից