Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Կանայք, բիզնեսը եւ օրենքը» 2021թ․ զեկույցը, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 73-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։
Զեկույցը կազմվում է կնոջ գործնական կյանքում 8 չափորոշիչների համաձայն՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում եւ կենսաթոշակ։
«Կանայք, բիզնեսը եւ օրենքը» 2021թ․ զեկույցում Թուրքիան ստացել է 82,5 միավոր, Ադրբեջանը՝ 78,8, Վրաստանը՝ 85,6, Ռուսաստանը՝ 73,1։