Նորություններ

Հարկ վճարողների էլեկտրոնային համակարգը 200 մլն PDF փաստաթղթի պատճառով խափանվել է

Հարկ վճարողների էլեկտրոնային համակարգը 200 մլն PDF փաստաթղթի պատճառով խափանվել է

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր համակարգը» գործում են ավելի քան 10 տարի։

Էլեկտրոնային համակարգերի միջոցով հարկ վճարողների կողմից ներկայացվող հաշվետվական ձևերի և դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի անվտանգության ապահովման և հարկ վճարողների ստորագրությամբ դրանք հաստատելու նպատակով համակարգի կողմից այդ փաստաթղթերի համար ձևավորվում են PDF ֆորմատի ֆայլեր։

Կոմիտեն տեղեկացնում է, որ այս տարիների ընթացքում համակարգում առկա են ավելի քան 200 մլն PDF փաստաթղթեր, որի պահպանման տիրույթը զբաղեցնում է մեծ ծավալ, ինչն էլ պատճառ է հանդիսացել այսօր սկսած 11։00-ից մինչև 14։00-ը համակարգերի աշխատանքի գերծանրաբեռնվածության և խափանումների։

Համակարգերի աշխատունակությունը ներկայումս վերականգնված է, սակայն առաջիկա մի քանի օրերի ընթացքում հարկ վճարողներին կարող են անհասանելի լինել PDF ֆորմատի որոշ փաստաթղթեր։ Նշված բոլոր փաստաթղթերը համակարգում պահպանված են, և դրանք աստիճանաբար հասանելի կդառնան հարկ վճարողներին առաջիկա օրերի ընթացքում։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →