Եթե վարկը տրամադրվում է մեկից ավել անձի, ապա այդ անձանցից մեկը հանդիսանում է վարկառու, իսկ մյուսները՝ համավարկառու: Համավարկառուն ունի նույն իրավունքները և պարտավորությունները ինչ վարկառուն:
Համավարակառու (2-րդ վարկառու) հիմնականում օգտագործվում է հիփոթեքային վարկերի դեպքում, երբ մեկ վարկառուի եկամուտները բավարար չեն վարկ ստանալու համար: Համավարկառու հիմնականում հանդիսանում է ընտանիքի անդամը՝ կին, ամուսին, ծնողներ, քույր, եղբայր և այլն:
Եթե Ձեզ առաջարկում են լինել, որևէ վարկի համավարկառու, ապա հիշեք, որ Դուք ունենալու եք նույն պարտավորությունները ինչ վարկառուն և վարկի չվճարման դեպքում Դուք պարտավորվելու եք մարել այն: