Նորություններ

Համաշխարհային զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով մոտ 320 միլիարդ դոլարի կորուստ է կրել

Համաշխարհային զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով մոտ 320 միլիարդ դոլարի կորուստ է կրել

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ համաշխարհային զբոսաշրջությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով մոտ 320 միլիարդ դոլարի կորուստ է կրել, հայտնում է independent.co.uk կայքը։ 

Գուտերեշի խոսքով՝ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության երրորդ ամենախոշոր ոլորտն է, միայն 2019 թվականին այն համաշխարհային առևտրի 7 տոկոսն է ապահովել։

Գուտերեշն ընդգծել է նաև, որ զբոսաշրջությունը Երկրի վրա գտնվող յուրաքանչյուր տասներորդ մարդուն աշխատանքով է ապահովում, բացի այդ մշակութային կապերի միջոցով մերձեցնում է մարդկանց։

Նշվում է, որ 2020 թվականի առաջին հինգ ամսվա ընթացքում միջազգային զբոսաշրջային ժամանումները կրճատվել են ավելի քան կիսով, ինչն էլ մեծ շոկ է եղել և՛ հարուստ, և՛ զարգացող երկրների համար։

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության շուկայի հետազոտության և մրցունակության հարցերով պատասխանատու Սանդրա Կարվաոյի խոսքով՝ այս տարվա 320 միլիարդ դոլարի կորուստը երեք անգամ ավելի մեծ է 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի ընթացքում գրանցված վնասներից։ 

Նշվում է, որ 2020 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները կարող են դեռևս նվազել՝ տատանվելով 910 միլիարդից մինչև 1․2 տրիլիոն դոլարի շրջակայքում, ինչը կարող է համաշխարհային ՀՆԱ-ն նվազեցնել 1․5-ից մինչև 2․5 տոկոսով։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

ՀՀ ՊՆ-ն դարձել է երկրորդ խոշորագույն հարկատուն․ առաջատար տասնյակը փոփոխվել է

Դիտել ամբողջը →

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը կենթարկվի փոփոխությունների

Դիտել ամբողջը →

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Rocket line. ստացիր հիմա, վճարիր հետո՝ նույն գումարը

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →