Բիզնես

ՀՀ և Բուլղարիայի միջև ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության իմաստով

ՀՀ և Բուլղարիայի միջև ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության իմաստով

Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նա նշեց, որ կիրարկման արձանագրությունը հաստատվել է փետրվարի 20-ին, ՍԴ-ն մայիսին որոշել է, որ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխան են Սահմանադրությանը: «Համաձայնագրի շրջանակում վավերացվող արձանագրությունները նախատեսում են մի շարք պարտավորություններ՝ երկու կողմերի համար: Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետ ընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն»,-ասաց նա:

Արմեն Ղազարյանը նշեց, որ սա ավելի շատ տեխնիկական փաստաթղթեր են, կանոնակարգում են Եվամիության անդամ երկրների միգրացիոն իշխանությունների և Հայաստանի միգրացիոն իշխանությունների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, ապա նա ասաց. «Այդպիսի ամրագրված նախապայման գոյություն չունի, սակայն ակնհայտ է, որ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման շուրջ երկխոսության իմաստով»:Հարակից զեկուցող Անուշ Բեղլոյանը նշեց, որ այս համաձայնագիրը բարձրացնում է ՀՀ միջազգային վարկանիշը և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկիրը հուսալի, թափանցիկ և պատասխանատու գործընկեր է Եվրոպական միության երկրների համար և լրացուցիչ խթան է եվրոպական վիզաների ազատականացման գործընթացում:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →