Նորություններ

Գալաքսի ընկերությունների խումբ. Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Գալաքսի ընկերությունների խումբ. Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն ԽաչատրյանըԱրտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանն այսօր ուղերձ են հղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Տղերքի՛նորոնք այս պահին կռվում են առաջնագծում և նրանց, որոնք շարունակում են զինվորագրվել,

Կանանցմայրերին ու քույրերինորոնք հաղթող երգերով են ճանապարհում իրենց սիրելիներին,

Տեղեկատվական ու դիվանագիտական պատերազմներ մղող մեր քաղաքացիական մարտիկներին, որոնք հեռախոսից ու համակարգչից մեկ րոպե չեն հեռացել,

Սահմանային հերթապահության մեկնած ու անքուն գիշերներ անցկացրած տելեկոմի մեր գործընկերներին,

Հասարակական կյանքի շարունակականության ցիկլը պահող մեր նվիրված ժողովրդին

բոլորին այսօր միավորում է արդար պայքարի մեր պարտքը։ Ուստի բոլորիս պարտականությունն է այս վճռորոշ պահին կանգնելու մեր պետության ու մեր զինվորի կողքինպաշտպանելու մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր հայրենիքի ամբողջականությունը։ Մենք կարող ենք տարաձայնություններ ունենալբայց կան պահեր, երբ մենք պարտավոր ենք միասնական լինել։

Որպես հանձնառություն մեր ժողովրդի ու մեր բանակի առաջ, մեր ընկերություններն ու մեր ընտանիքը, մասնավորապես, շարունակում է աջակցությունը տարբեր ուղղություներով։ Այսօրվա մեր աջակցությունն ուղղված է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրությանկայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով և մեր դիտարկմամբ այս հիմնադրամը ավելի քան երբևէ մեր բոլորի աջակցության կարիքն ունի հիմա։ Միևնույն ժամանակ մենք շարունակելու ենք Արցախի սահմանային գծի տեխնիկական հագեցվածությունը զարգացնել առավել հզոր ժամանակակից սարքերով։

Ուժ ու միասնություն ենք մաղթում մեր ժողովրդին։ Աստված պահապան մեր զինվորին»։

Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների կազմում հանդես են գալիս մի շարք կենսական նշանակության ընկերություններ, այդ թվում նաև «Յուքոմ» հեռահաղորդակցության օպերատորը, որը ներկայումս տեխնիկական աջակցություն է ցուցաբերում առաջնագծում։ «Գալաքսի»  ընկերությունների խումբը բազմաթիվ սոցիալական զարգացման նախագծեր է իրականացնում իր հիմնադրամի միջոցով։ Խաչատրյանները զգալի մասնակցություն ունեն նաև պաշտպանական և անտվանգության համակարգերի ներդրման գործում, որը զինվորների կյանքեր է փրկում։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →