Նորություններ

«Գալաքսիի» հիմնադիրների հրավերով միջազգային լրագրողների խումբը ժամանել է Հայաստան

«Գալաքսիի» հիմնադիրների հրավերով միջազգային լրագրողների խումբը ժամանել է Հայաստան

«Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ և ընկերության հիմնադիրների հրավերով Հայաստան են ժամանել Արևմտյան Եվրոպայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնել Արցախ։ Մեկ տասնյակ հեռարձակող, տպագիր և օնլայն լրատվամիջոցների նկարահանող խմբերը 5 օր են անցկացրել սահմանային իրադարձությունները լուսաբանելու, հայկական կողմի պաշտոնական տեսակետը հրապարակելու, արցախցիների պատմությունները վերապատմելու և թուրք-ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործություններն արձանագրելու համար։

«Այսօր պատերազմական գործողություններ են ընթանում նաև տեղեկատվական դաշտում, ու հակառակորդի կողմից փորձեր են կատարվում մոլորեցնելու համաշխարհային հանրությանը։ Լիահույս ենք, որ հրավիրված լրագրողների հրապարակումների միջոցով միջազգային հանրությունը կտեղեկանա կատարվածի մասին, հաղորդակից կլինի իրականությանն ու մարդկային պատմություններին», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Նա նաև հավելել է, որ անկախ հանգամանքներից իր պարտքն է համարում հնարավոր բոլոր միջոցներով ու կապերով երկրին ծառայելը այս բարդ ժամանակներում։

Տեղեկացնենք, որ լրատվամիջոցները ժամանել են Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Հունաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից և սպասվում են համալրումներ։ Հակառակորդի ագրեսիայից նրանց պաշտպանելու համար լրատվամիջոցների ու լրագրողների անունները չեն հրապարակվի։ Նշենք, որ լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել է Բրյուսելում գործող «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA)-ի հետ գործընկերությամբ, այս կառույցի էթիկական կանոնների և քաղաքականության պահպանմամբ։

Հիշեցնենք, որ «Գալաքսիի» ընկերություններն ու աշխատակիցները պատերազմի մեկնարկից ի վեր նվիրաբերություններ են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, նախաձեռնել սոցիալական աջակցման նախագծեր՝ ի լրումն անվտանգության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →