Բանկեր

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր

Օգոստոսի 31-ի դրությամբ պետության աջակցության ծրագրերից Evocabank-ի միջոցով օգտվել է 30 շահառու՝ շուրջ 13.5 մլն ՀՀ դրամի չափով:

Evocabank-ը հուլիսին, հայաստանյան բանկերի շարքում առաջինը, միացել էր «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին»:

Օգոստոսի 31-ի դրությամբ Evocabank-ի միջոցով պետության աջակցության ծրագրերից արդեն օգտվել է 30 շահառու, իսկ աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 13.5 մլն ՀՀ դրամ։ Բանկն իրականացրել է ամենամեծ թվով հայտերն այս ծրագրերով: 

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը» երեքն են.

  • Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու և ավել անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքներին, որոնք ՀՀ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ձևակերպում են հիփոթեքային վարկ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը, իսկ կառուցապատման դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Աջակցության առավելագույն գումարը 2.6 մլն ՀՀ դրամ է՝ կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից։

 

  • Երկրորդ ծրագրով առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ կանխավճարի ապահովագրության համար դրամական փոխհատուցում՝ հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի չափով: Փոխհատուցման առավելագույն գումարը 180,000 ՀՀ դրամ է:  

 

  • Երրորդ ծրագիրը երեխայի ծննդով պայմանավորված աջակցություն է հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների համար:

Աջակցության ծրագրերով որպես շահառու կարող է հանդիսանալ երեխայի` ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողը, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը։ Երեխայի ծննդյան դեպքում պետությունը կարող է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկը համապատասխանում է ծրագրի պահանջներին: Աջակցության առավելագույն գումարը 4 մլն դրամ է՝ կախված շահառուի տարիքից և ընտանիքում երեխաների քանակից:

Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →