Evocabank-ը առաջարկում է վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում, որը առաքելություն ունի նպաստել էներգախնայողության ոլորտում ներդրումների իրականացմանը:
Վարկերը տրամադրվում է չգազիֆիկացված համայնքների ֆիզիկական անձանց գործունեության էներգաարդյունավետության բարձրացման նպատակով՝ մինչև 10կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգերի և/կամ արևային ջրատաքացուցիչների ձեռք բերման համար:
Վարկերը կարող եք ձևակերպել բանկի ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):
Վարկավորման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում: