ԵԱՏՄ պետություններում դյուրացվել է պետական գնումների գործընթացը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ նիստի ընթացքում քննարկվել է մինչև 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ նախագիծը, ինչպես նաև դրա շրջանակում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները:
«Օրակարգում ընդգրկված էր նաև Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի ապրանքաշրջանառության ֆիսկալ մշտադիտարկման համակարգի ձևավորման հարցը: Հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու նշված համակարգի պիլոտային ծրագրում և ներդրում ունենալու դրա զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդի որոշմամբ դյուրացվել է ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական գնումների գործընթացը։ Արդյունքում՝ ԵԱՏՄ անդամ պետության արտադրողը կարող է մասնակցել անդամ մեկ այլ պետությունում իրականացվող արդյունաբերական ապրանքներին առնչվող պետական գնումներին:
Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։