Այսօր՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած Երևանի ավագանու նիստում միաձայն հաստատվեց` Երևանի համայնքային բյուջեից 100 մլն դրամ հատկացնել թշնամու կողմից Ստեփանակերտի ռմբակոծված ենթակառուցվածքների ու օբյեկտների վերականգնման համար:
«Թող ոչ ոք չկասկածի, որ վերականգնելու ենք թշնամու կողմից ավերված մեր քաղաքների եւ գյուղերի ենթակառուցվածքները: Ստեփանակերտին օժանդակություն տրամադրելու հարցը նախապես քննարկվել է Երևանի ավագանու բոլոր ֆրակցիաների հետ, ստացել է բոլոր ֆրակցիաներ համաձայնությունը եւ այդ գումարը կգնա Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգնման համար», - նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: