Նորություններ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․ 0-ից բիզնես

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․ 0-ից բիզնես

 

Մայիսի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։ Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիների եկամուտների նվազման ռիկսերը մեղմելու նպատակով նախաձեռնած 19-րդ միջոցառումն ուղղված է ստեղծարար ներուժի իրացմանը։

Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:

«Զրոյից» բիզնես ստեղծելուն ուղղված այս միջոցառման հիմնական թիրախը մարզային ՓՄՁ-ներն ու սկսնակ ձեռներեցներն են (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք, հայտ ներկայացնելոu օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում և Ներդրումների աջակցման կենտրոնից չեն ստացել  ֆինանսավորում։ Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները առցանց տարբերակով լրացնում են մասնակցության ՀԱՅՏԸ։

Ներկայացված հայտերն ուսումնասիրվում են և իրականացվում է մասնակցիների ընտրություն, որից հետո վերջիններս անցնում են թվային գրագիտության թեստ։ Անհրաժեշտության դեպքում, մինչ ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված դասընթացը, մասնակիցներին առաջարկվում է մասնակցել թվային գիտելիքների բարելավմանն ուղղված դասընթացին։ Դրան հաջորդում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնմանն ուղղված առցանց դասընթացը՝ բաղկացած չորս հիմնական ուղղություններից՝ գործառնություններ, մարքետինգ, իրավաբանություն և ֆինանսներ: Դասընթացի ընթացքում դասընթացավարները ոչ միայն գիտելիք են տալիս, այլև օգնում են մասնակիցներին իրենց գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու։ Դասընթացի ավարտին առավել հաջող և կենսունակ բիզնես պլաններ ունեցող մասնակիցներին հնարավորություն կտրվի կնքելու վարկային երաշխավորության պայմանագրեր և ստանալու բիզնես վարկեր՝ միջոցառմամբ սահմանված արտոնյալ պայմաններով:

Մինչ օրս շահառուներից ստացվել է շուրջ 634 հայտ․նրանցից 176-ը արդեն մասնակցում է դասընթացներին:

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկի պայմաններն են․  արժույթը` դրամ, ժամկետը` առավելագույնը 60 ամիս, վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար, մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար, վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ներդրումների աջակցման կենտրոն, հեռ․՝ 8105։ 


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →