Նորություններ

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G ցանցը

Beeline-ը շարունակում է արդիականացնել 4G ցանցը

Beeline-ը հայտարարում է 4G բջջային ցանցի արդիականացման նոր փուլի ավարտի մասին:

Բաժանորդի ինտերնետ արագության ավելացման նպատակով ընկերությունը մոդերնիզացրել է ընթացիկ 4G ցանցը Երևան քաղաքի 29 կայանում։ Եթե նախկինում ցանցի տեխնիկական թողունակությունը կազմում էր 187 Մբիթ/վրկ, ապա հիմա այն համապատասխանում է LTE գիգաբիթ ստանդարտին և արագությունը հասնում է 489 մբիթ/վրկ։

«Beeline-ում մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցերը՝ ձգտելով հնարավորինս բավարարել տեխնիկական առաջընթացին և մեր հաճախորդների աճող պահանջներին: Նոր ցանցը կապահովի շարժական ինտերնետի ամենաբարձր արագությունը, նույնիսկ մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տարածքներում և կդառնա ապագայում նոր ժամանակակից ծառայությունների հիմք», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր ցանցից կարող են օգտվել այն բաժանորդները, որոնք ունեն գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանող սմարթֆոններ. դրանք թույլ կտան բաժանորդին ունենալ երկու կամ ավելի անգամ արագ ներբեռնման արագություն՝ կախված ցանցի ծանրաբեռնվածությունից։ Գիգաբիթ LTE ստանդարտին համապատասխանում են, օրինակ՝ iPhone XR և Samsung-ի 8-րդ սերնդից սկսած սմարթֆոնները։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →