ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է նոր առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով, որը նախատեսված է 6-14 տարեկան երեխաների համար:
KIDS Card վճարային քարտն օգտագործելու միջոցով երեխան դեռ մանկությունից կամ պատանեկությունից կսովորի, թե ինչպես պետք է վերահսկել ծախսերը, բաշխել միջոցները, ինչպես նաև կսովորի օգտվել բանկոմատներից, տերմինալներից և սահմանափակումների շրջանակներում գործարքներ կկատարի ինտերնետ միջավայրում:
Այսուհետ երեխայի ծախսերը կարող են վերահսկելի լինել KIDS Card վճարային քարտի միջոցով: Երեխայի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ծնողներին հասանելի կլինի հաղորդագրությունների, Internet-Mobile Banking հավելվածի և իհարկե, 24/7 ռեժիմով Զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով:
Երեխաները, անկասկած, հիացած կլինեն մեծահասակների աշխարհի մասնիկը դառնալու և իրենց ֆինանսները ազատորեն տնօրինելու հնարավորությամբ:
Մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ABB KIDS քարտը կարող եք ձեռք բերել անվճար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից