Մարդկային գործոնով պայմանավորված վթարների քանակը նվազագույնի հասցնելու նպատակով «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է փորձարկել արհեստական բանակությամբ առաջին ռուսական գնացքները, այս մասին գրել է Tass.ru -ն:
«Այսպիսի տեխնոլոգիա ոչ մի տեղ չի կիրառվում, արդեն պատրաստվել են 10 լոկոմոտիվներ, որոնք փորձարկման են հանձնվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը», - հայտնել է տեխնոլոգիան մշակող ընկերության՝«Cognitive Pilot»-ի տնօրեն Օլգա Ուսկովան:
Cognitive Rail Pilot համակարգը թույլ է տալիս տեխնիկական տեսողության միջոցով հայտանաբերել երկաթուղու վրա գտնվող օբյեկտները՝ գնացքները, ցուցանակները, երկաթուղիները, մարդկանց, լուսացույցերը և այլն:
Համակարգը կարողանում է ՝
ազդանշանների միջոցով վարորդին զգուշացնել հնարավոր վտանգի մասին,
վարորդի արձագանքի բացակայության դեպքում՝ անհրաժեշտ որոշումներ կայացնել:
Փորձարկումները կավարտվեն 2020թ.-ի աշնանը։