Բանկեր

Արդշինբանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ կազմակերպած «Առո՛ղջ եղեք» ակցիայի արդյունքները

Արդշինբանկն ամփոփել է Visa միջազգային վճարային համակարգի հետ կազմակերպած «Առո՛ղջ եղեք» ակցիայի արդյունքները

Ակցիան տեղի է ունեցել 2020թ. հունիսի 10-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում և մեծ հետաքրքրություն է առաջացրել Արդշինբանկի քարտապանների շրջանում: Մրցանակները առողջության ապահովագրություն և բժշկական ծառայություններից օգտվելու վկայագրեր էին:

Ակցիայի հիմնական նպատակն էր խրախուսել բանկի հաճախորդներին կատարել գնումներ անկանխիկ եղանակով, ինչը համաճարակի դեմ պայքարի պայմաններում դարձել է կենսական անհրաժեշտություն: Ակցիային մասնակցել են Արդշինբանկի շուրջ 15,000 քարտապաններ, որոնց կողմից իրականացվել են շուրջ 100,000 անկանխիկ գործարք՝ ակցիայի պայմաններին համապատասխան: Հիշեցնենք, որ ակցիայի կանոններով Արդշինբանկի VISA քարտերով ամենամեծ քանակությամբ 2000 դրամ և ավել գումարով անկանխիկ գործարքներ կատարած 10 հաճախորդները ստանում են տարեկան առողջության ապահովագրության վկայագրեր: Կախված զբաղեցրած մրցանակային տեղից, ապահովագրական գումարը մեծանում է և կազմում է 3 մլն դրամից մինչև 8մլն դրամ առաջին տեղի համար: Ապահովագրական փաթեթը ներառում է ամբուլատոր և ստացիոնար բուժում, վիրաբուժական վիրահատություններ, դեղորայքի ձեռքբերում և այլն: Այն դեպքում, եթե հաղթողն արդեն իսկ ապահովագրված է, ապա առողջության ապահովագրությունը հնարավոր կլինի փոխանցել նրա ընտանիքի անդամին՝ կնոջը, ամուսնուն կամ երեխային:

Բացի այդ, ակցիայի 50 մասնակիցները, ովքեր իրենց Վիզա քարտերով առաջին անգամ էին իրականացնում անկանխիկ գործարքներ և ակցիայի ընթացքում կատարել են ամենաշատ քանակով 50,000 դրամ և ավել գումարի չափով անկանխիկ գործարքները, կստանան 20,000 դրամի ցանկացած բժշկական ծառայությունից օգտվելու վկայագրեր:

«Մենք գոհ ենք ակցիայի արդյունքներից: Արդյունքներն ամփոփվել են և հաղթած հաճախորդների հետ կապ է հաստատվել՝ նրանց շնորհավորական նամակներ և մրցանակային վկայագրերն ուղարկելու համար: Ակցիայի 1-ին հաղթողը կստանա առողջության ապահովագրություն մեկ տարի ժամետով, որով կարող է հատուցվել մինչև 8մլն ՀՀ դրամի մատուցված բժշկական ծառայությունների դիմաց, 2-րդ և 3-րդ տեղերի համար յուրաքանչյուր մինչև 5 մլն դրամի, 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած քարտապանների դեպքում մինչև 4 մլն դրամի, և, վերջապես, մնացած 4 մասնակիցների ապահովագրական պոլիսներով նախատեսած են մինչև 3 մլն դրամ հատուցման գումար: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանցից, ովքեր մասնակցել են ակցիային և աջակցել երկրում անկանխիկ վճարումների համակարգ զարգացնելու մեր ձգտմանը » - իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →