Բիզնես

Առցանց գնումներ կատարելու միտումը Հայաստանում շարունակվում է

Առցանց գնումներ կատարելու միտումը Հայաստանում շարունակվում է

Նոր կորոնավիրուսի համավարակը փոխեց մարդկանց գնում կատարելու սովորությունները, նրանք սկսեցին ավելի շատ առցանց գնումներ կատարել, և այդ միտումը ներկայումս շարունակվում է։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում հայտնեց «Ֆիգարո» ռեստորանների ցանցի գործադիր տնօրեն Անի Հովակիմյանը։ «Ցանցի սրճարաններից մեկը լոքդաունի ժամանակաշրջանում ամբողջապես անցել էր այնտեղ արտադրվող խմորեղենի և հացաբուլկեղենի առցանց վաճառքի, որի ծավալները չեն նվազել սրճարանի վերաբացումից հետո»,- նշեց ցանցի գործադիր տնօրենը, ով ռեստորանային բիզնեսում է արդեն 16 տարի և իր ուղին սկսել է ուսանողական տարիներին մատուցող աշխատելով։

Անի Հովակիմյանը պարզաբանեց, որ լոքդաունի շրջանում ագրեգատորների և սեփական առաքման ծառայության միջոցով առցանց վաճառքներն ապահովելու համար տարածվել են նաև տեսահոլովակներ, թե ինչպես պատրաստել «Սեգաֆրեդո» սուրճը տանը, ինչը նպաստել է դրա վաճառքի աճին։ Բացի այդ, սրճարանը սկսել է խմորեղենի կիասաֆբրիկատների առցանց վաճառք։ «Այդ ամենը մեզ թույլ տվեց չկրճատել ամբողջ աշխատակազմը,- նկատեց Անի Հովակիմյանը։- Ներկայում «Ֆիգարո» ցանցն իր ուժերի մեծ մասն ուղղում է թվային դաշտ, որովհետև հասկացանք, որ դրա ծավալը բավական մեծ է, և եկամուտը կարող է լինել նույնը, ինչ որ օֆլայնի դեպքում»։

Լոքդաունի հետևանքով «Ֆիգարո»-ն ստիպված է եղել հրաժեշտ տալ իր 220 աշխատակիցներից 120-ին, ինչպես նաև փակել 10 ռեստորաններից և սրճարաններից 5-ը։ «Չեմ ուզում հոռետես թվալ, բայց, մեր կանխատեսումներով, մինչև մյուս տարվա ամառվա սկիզբ չենք ակնկալում հետ վերադարձ»,- նկատեց ցանցի գործադիր տնօրենը և այդ առումով որոշակի հույսեր կապեց դեպի Հայաստան չվերթների վերականգնման և զբոսաշրջիկների այցելությունների հետ։ Նրա խոսքով՝ հյուրանոցների, ռեստորանների և սրճարանների բիզնեսի վերջին տարիների աճը կապված է եղել նաև հայաստանցիների՝ տնից դուրս սնվելու սովորության արմատավորման հետ։

Անդրադառնալով հեռացած աշխատակիցներին վերադարձնելու վերաբերյալ հարցին՝ Անի Հովակիմյանն ընդգծեց, որ այս պահին «Ֆիգարոն» 2020-ի հետ կապված ընդլայնվելու ծրագրեր չունի, սակայն որոշակի հույսեր կան այն առումով, որ Երևանում նոր ռեստորաններ և սրճարաններ են բացվում, որտեղ կարող են աշխատել ցանցի նախկին աշխատակիցները։ «Նոր բացվող ռեստորանների և սրճարանների դեպքում համավարակը դրական ազդեցություն ունեցավ, որովհետև այն շրջանում, երբ ամեն ինչ փակ էր, նրանք հարդարման, վերապատրաստման աշխատանքներ էին կատարում ու բացվեցին, երբ արդեն  բոլորս բացվեցինք։ Ուրախալի է, որ մարդիկ ռիսկի են գնում այս շրջանում, ռեստորաններ և սրճարաններ են բացում նույնիսկ Երևանի կենտրոնում, որտեղ բավականին թանկ են տարածքների վարձավճարները, նաև կենտրոնից դուրս։ Այդ առումով մի քիչ հանգիստ եմ, որ մեր աշխատակիցները գտել են և կգտնեն աշխատանք»,- հավաստեց ցանցի գործադիր տնօրենը։

Նա բիզնեսի թվայնացման վտանգներից և ռիսկերից պաշտպանվելու առումով կարևորեց այն հանգամանքը, որ իր ղեկավարած ընկերությունը համագործակցում է վեբ-կայքերը կարգավորելու և կազմակերպությունների դոմեյնները, էլեկտրոնային փոստերը պաշտպանելու ոլորտներում մասնագիտացված կազմակերպությունների հետ։ Բացի այդ, ընկերությունում գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների առանձին բաժին։ Անի Հովակիմյանը ներկայացրեց իր աշխատանքային առօրյայում պատահած կիբեռանվտանգության երկու միջադեպ։ «Իմ էլեկտրոնային փոստարկղից նամակներ էին ուղարկվում մեր տարբեր աշխատակիցներին ինչ-որ տարօրինակ կցված ֆայլերով, որ եթե բացեին, իրենց համակարգիչը կվարակվեր։ Բայց մենք, բարեբախտաբար ունենք ֆայլերի ներքին գաղտնի կոդավորված անվանումներ, և երբ մեր աշխատակիցները տեսել են, որ ֆայլերն այլ անվանումով են, չէին բացել»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ մյուս միջադեպը վերաբերում է ֆինանսական ոլորտին։ «Մեր մեծ գումարի միջազգային փոխանցումն ուղարկվել էր մեկ այլ հաշվեհամարի։ Կրկին մեր ՏՏ-բաժնի և հայաստանյան երկու բանկերի աջակցության շնորհիվ, որոնց միջոցով կատարվել էր փոխանցումը, գումարը հետ ստացանք»,- նշեց Անի Հովակիմյանը՝ նկատելով, որ բացառիկ երևույթ է, երբ հնարավոր է դառնում ցանցահենի հափշտակած գումարը հետ վերադարձնել։


ԱՄԵՆԱՇԱՏ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Յունիբանկը երկարաձգել է SWIFT փոխանցումների ակցիայի ժամկետը մինչև մարտի 31-ը

Դիտել ամբողջը →

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունով շփվի՛ր ինչքան ուզում ես

Դիտել ամբողջը →

Ucom-ում գործում է առցանց ապառիկ պայմաններով վաճառքը

Արդեն մի քանի օր է, որ Ucom ընկերության ինտերնետ խանութում հնարավոր է ապառիկ պայմաններով ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը կամ գաջեթը՝ ձևակերպելով ապառիկն առցանց, առանց տանից դուրս գալու։

Դիտել ամբողջը →

IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությանը

IDBank-ի աշխատակիցներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն դառնալու «գաղտնի Ձմեռ պապ» Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկների համար։

Դիտել ամբողջը →

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը. Հայկ Մնացականյան

Դիտել ամբողջը →

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Reuters-ի համաձայն՝ Թուրքիայի ԿԲ ռեզերվները նվազել են 5 միլիարդ դոլարով՝ հասնելով 2003-ի մակարդակին

Դիտել ամբողջը →

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

Դիտել ամբողջը →

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Փոփոխվել է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական անվանումը․ նոր անվանումն է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

Դիտել ամբողջը →